Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար

IDBank CJSCYerevanstaffampaskelbta 2026-09-22

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես  Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես  Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:

Ղեկավարում և կազմակերպում է Բաժնի ընթացիկ գործունեությունը՝ ապահովելով առաջադրանքների պլանավորումը, բաշխումը, կատարման հսկողությունը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը

Կազմակերպում և համակարգում է Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային ծառայությունների հետ կապված ռիսկերի նույնականացման, գնահատման և մշտադիտարկման գործընթացը։

Ապահովում է տեխնոլոգիական միջադեպերի (խափանումներ, ընդհատումներ) ռիսկային վերլուծությունը, արմատական պատճառների բացահայտումը և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցառումների կատարման մշտադիտարկումը։

Իրականացնում է նոր տեխնոլոգիաների, թվային պրոդուկտների, տեղեկատվական համակարգերի և երրորդ կողմերի (մատակարարների) ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց ներդրումը, ինչպես նաև մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանը։

Իրականացնում է թողարկումների (ռելիզների) և փոփոխությունների ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց արտադրական միջավայրում ներդրումը, ինչպես նաև մշտադիտարկում է թողարկումներից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց ռիսկային ազդեցությունը։

Պատասխանատու է Բանկի գործունեության անընդհատության (BCP) և ճգնաժամային կառավարման (DR) գործառույթների համար՝ ապահովելով անընդհատության ու աղետների վերականգնման պլանների մշակումը, արդիականացումը, պարբերական թեստավորումը և ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգումը։

Գնահատում է տեղեկատվական համակարգերում և թվային գործընթացներում ներդրված հսկողության մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացնում դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։

Մասնակցում է տեխնոլոգիական և թվային ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։

Պատրաստում և ներկայացնում է տեխնոլոգիական ու թվային ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև համագործակցում է ՏՏ և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների հետ՝ կազմակերպելով աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։

Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում

ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, ինչպես նաև ՏՏ և թվային ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի իմացություն

Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ՏՏ, ՏՏ ճարտարապետության, տեղեկատվական անվտանգության կամ ֆինանսաբանկային ոլորտում,

Տեխնոլոգիական/թվային ռիսկերի կառավարման ուղղությամբ և ղեկավար աշխատանքի փորձ

Համակարգչային գիտելիքներ և տվյալների վերլուծության գործիքների իմացություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ

Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ

Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ  

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/279     ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

« ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .- ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը   https://www.idbank.am/