Հաճախորդների սպասարկման մասնագետ «Կենտրոն» մասնաճյուղ
ՊԱՇՏՈՆ - Հաճախորդների սպասարկման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՅԱԻՆ ԳՐԱՖԻԿ -12 ժամյա գրաֆիկ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ - «Կենտրոն» մ/ճ, ք. Երևան
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։
Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
Վաճառքի հմտություններ,
Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: