Trails Program Manager

HIKEArmeniaYerevanstaffampaskelbta 2026-09-15

Այս հաստիքի աշխատանքը ներառում է արահետների սպասարկման աշխատանքների պլանավորում և ընթացքի համակարգում, ինչպես նաև Հայաստանի ազգային արահետի (ANT) կառուցման ծրագրի տարբեր կտորների վերահսկողություն, այդ թվում՝ արահետների հայտնաբերման և քարտեզագրման, արահետի կառուցման թույլտվությունների ձեռքբերման, ANT կայքի բովանդակության հավաքագրման, մշակման և ներբեռնման, և այլն։ Սա աշխատակցի փոխարինման հաստիք է 1 տարի ժամկետով, 3-ամսյա վճարվող փորձաշրջանով և աշխատանքային պայմանագրով, որը կարող է երկարաձգվել։ Հաշվետու է կազմակերպության գործադիր տնօրենին։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ info@hikearmenia.org հասցեին մինչև 25.09.2026։ Աշխատանքի ընդունման գործընթացը ներառում է 1-2 հարցազրույց։ Կապ կհաստատենք միայն հարցազրույցի փուլ անցնող թեկնածուների հետ։ Առաջարկն ստանալու դեպքում թեկնածուն պետք է պատրաստ լինի սկսելու աշխատանքային վերապատրաստումը հոկտեմբերի 5-ից։

Պլանավորել և համակարգել արահետների սպասարկման ու կառուցման աշխատանքները տարեկան և ամսական կտրվածքով անմիջական թիմի և գործընկեր կառույցների ու անհատների հետ։ Սա ներառում է․

Հայաստանի ազգային արահետի երթուղիների հայտնաբերման, քարտեզագրման, աշխատանքների գնահատման, կառուցման, գծանշման և աուդիտի փուլեր։

Արահետների սպասարկման գնահատման համակարգում, աշխատանքների պլանավորում, բյուջետավորում, ինչպես նաև բուն աշխատանքի փուլում շարունակական համակարգում ու աջակցություն թիմերի ղեկավարներին հաշվետվության ձևաթղթերի և քարտեզների պատրաստման հարցերում։

Սահմանել նախագծի նպատակներ՝ ելնելով ընդհանուր ժամանակացույցից, բյուջեից։ Իրականացնել համապատասխան գնահատումներ։

Հավաքագրել տվյալներ անհրաժեշտ նշանների և գծանշման թարմացումների վերաբերյալ։

Վերլուծել և համադրել գնահատման տվյալները և հաշվետվությունները՝ արահետների սպասարկման աշխատանքներն ու բյուջեն պլանավորելու համար՝ սերտորեն համագործակցելով Գործադիր տնօրենի և Արահետների սպասարկման նախագծի ղեկավարի հետ։

Համոզվել, որ արահետների վրա կատարվող աշխատանքները համապատասխանում են ՀՀ չափորոշիչներին և զբոսաշրջիկների համար սահմանված որակի ստանդարտներին։

Համագործակցել համայնքների ՏԻՄ-երի, ինչպես նաև բնության պահպանության հատուկ հաստատությունների հետ՝ պլանավորվող աշխատանքները ներկայացնելու, ինչպես նաև ընթացիկ թույլտվությունների ձեռքբերման և հաշվետվողականություն ապահովելու համար։

Հետազոտել և հավաքագրել տվյալներ ու հասանելի ռեսուրսների վերաբերյալ, որևէ վայր մեկնելիս (նոր կացարաններ, տրանսպորտային տարբերակներ, սնունդ, ջուր և զբոսաշրջիկների կողմից փնտրվող այլ ռեսուրսներ)։

Սերտորեն աշխատել գրասենյակի ղեկավարի, հաղորդակցության թիմի և մարզային թիմերի ղեկավարների հետ՝ սահմանելով կազմակերպչական առաջնահերթություններ և

Անհրաժեշտության դեպքում ակտիվորեն ներգրավվել դաշտային աշխատանքներում (դասընթացներ, արահետների աուդիտ, արշավներ)։

Աուդիտի ենթարկել գործընկերների/շահագրգիռ կողմերի հետ իրականացվող և արահետներին առնչվող նախագծերի շուրջ կապալառուների հաշվետվությունները։ Բացահայտել խնդիրներն ու անհամապատասխանությունները և գտնել լուծումներ, որոնք համապատասխանում են HIKEArmenia-ի սահմանած նպատակներին։

Համակարգել ANT կայքի բովանդակության (նկարներ, հոլովակներ, արահետների նկարագրություններ, հոդվածներ, տպագիր քարտեզներ) և կազմակերպել կայքի շարունակական համալրումը՝ համագործակցելով Հաղորդակցության թիմի հետ։

Կատարել տնօրենի և խորհրդի կողմից որպես առաջնահերթություն սահմանված այլ առաջադրանքներ։

Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և խոսակցական)

Հաղորդակցման և կազմակերպչական ուժեղ գրավոր ու բանավոր հմտություններ

Microsoft Office-ի, Google Workspace-ի և արհեստական բանականության գործիքների ինքնուրույն օգտագործման հմտություններ

Առնվազն 3 տարվա արշավական փորձ

Քարտեզագրման ծրագրերի հետ աշխատելու փորձ (անհրաժեշտության դեպքում կանցկացվի էքսպրես ուսուցում )

Ոլորտի պետական և մասնավոր հաստատություններ հետ աշխատանքի փորձ

Առաջադրանքները ժամանակին կատարելու կարողություն և ամսական/եռամսյակային կտրվածքով մանրամասն հաշվետվություններ ներկայացնելու ունակություն

Աշխատանքների վերահստկման և աուդիտի հմտություններ (որոշ դեպքերում ենթադրում է գիշերակացով դաշտային այցեր)

Նախագծերի կառավարման փորձ

Հայկական մշակույթի, պատմության և ինքնության հիմնարար իմացություն

Աշխատանքակենտրոն վերաբերմունք, վստահելի անհատականություն

Գործընկերներին ոգեշնչելու և մոտիվացնելու, ինչպես նաև սեփական օրինակով առաջնորդելու կարողություն

HIKEArmenia-ի երկարաժամկետ առաքելության հստակ ընկալում

Այլ համայնքային կամ էկոտուրիզմի զարգացման նախաձեռնություններում ներգրավվածությունը կդիտարկվի որպես առավելություն

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.