Receptionist
ՊԱՇՏՈՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՐԸ․
Ընդունարանի աշխատակիցը պետք է մատուցի ընդունելության և մի շարք ներկայացուցչական գործառույթների բացառիկ ծառայություններ մեր գործընկեր գրասենյակում։ Այս դերով նախատեսվող գործառույթները ներառում են ընդունարանի կառավարումը, այցելուների և գրասենյակի աշխատակիցների ջերմ դիմավորումը, ամրագրումների կատարման աջակցությունը, մաքրության պատասխանատուների վերահսկողությունը և միտված են մեր գործընկեր գրասենյակի պատշաճ պահպանությանը։
Գերազանց համարվող թեկնածուն պետք է ունենա կորպորատիվ կամ 5-աստղանի հյուրանոցային ընդունարանի միջավայրում աշխատանքային փորձ, ինչպես նաև տիրապետի հաճախորդների սպասարկման և հաղորդակցման բարձրակարգ հմտությունների։ Ընդունարանի աշխատակիցը կգործի գրասենյակի Տարածքների կառավարման թիմի կազմում՝ Տարածքների կառավարման համակարգողի ենթակայությամբ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Գրասենյակի ընդունարանի ներկայացուցչական և ընդունելության գործառույթների ապահովում,
Գրասենյակի հյուրերի և աշխատակիցների պատշաճ դիմավորում, այցելուների գրանցամատյանների հետևողական վարում,
Աշխատակիցներին ժամանակավոր անցաքարտերի տրամադրում՝ գրասենյակի անվտանգության չափորոշիչներին և ընթացակարգերին համապատասխան։
Ընդունարանի հեռախոսազանգերին պրոֆեսիոնալ կերպով արձագանքում,
Անհրաժեշտության դեպքում ներգրավում ներքին ամրագրումների աշխատանքներում՝ հանդիպումների սենյակների հասանելիության մասին լիարժեք իրազեկությամբ։ Աջակցության ցուցաբերում միջոցառումների կազմակերպչական հարցերում (այդ թվում՝ սենյակների ամրագրում, վերաբերելի պրոտոկոլային նյութերի տպագրություն և բաշխում գրասենյակի տեխնիկական և մաքրության հարցերով պատասխանատուներին՝ ելնելով միջոցառման կարիքներից (սենյակի կահավորում, սպասքի, ափսեների ապահովում և այլն),
Ընկերության նամակագրության, նամակների տեսակավորման, հայտարարման և գրասենյակի համապատասխան աշխատակիցներին բաշխման աշխատանքներ,
Սուրհանդակային և առաքման պատվերների իրականացում համապատասխան հարթակների միջոցով,
Օգնություն ցուցաբերում տարաբնույթ վարչական աշխատանքներում (պատճենահանում, նշումների գրանցում և այլն),
Գրասենյակի տարածքի կառավարման համար կիրառվող միջադեպերի հայտագրման հարթակի վարում՝ անհապաղ արձագանքելով բացված հայտերին՝ գրասենյակային տարածքի կառավարման Ծառայության մատուցման պայմանագրի (SLA) պահանջներին համապատասխան,
Մաքրության համար պատասխանատու անձնակազմի աշխատանքների վերահսկողություն տեղում, խնդիրների վերհանում և լուծում, «Հեստիա»-ի ղեկավարության հետ կապի պահպանում։
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Այս դերին հավակնելու համար պարտադիր պայմաններ են դինամիկ և հաճախորդամետ միջավայրում աշխատելու դրական փորձը, ինչպես նաև վարչարարական և հաղորդակցման գերազանց հմտությունները: Այս ընդհանրական ակնկալիքի շրջանակում առանձնահատուկ կարողությունները ներառում են հետևյալը.
Կորպորատիվ կամ հյուրանոցային ընդունարանային միջավայրում վկայելի աշխատանքային փորձ,
Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ միջավայրում․ ընդունարանում կամ գրասենյակի տարածքի կառավարման բնագավառում փորձառությունը գերադասելի է,
Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
Անգլերենի գրավոր և բանավոր վարժ տիրապետում,
Հեռախոսային հաղորդակցման արհեստավարժություն և ինքնավստահություն,
Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Պլանավորման և կազմակերպչական բարձրակարգ հմտություններ,
Ինքնուրույն աշխատելու ունակություն՝ նախաձեռնողական և ճկուն մոտեցմամբ,
MS Outlook, Word և Excel ծրագրերով աշխատելու գերազանց գրագիտություն,
Մի քանի առաջադրանքներ զուգահեռաբար կատարելու և անձամբ առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
Կոկիկ արտաքին տեսքի պահմանման զարգացած ճաշակ և ներքին զգացողություն։
Թեկնածուներից ակնկալվում է ցուցաբերել հետևյալ անձնական որակները․
Հաճախորդամետ վերաբերմունք,
Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու և պահպանելու կարողություն,
Նախաձեռնողականություն և շրջահայացություն,
Բարեվարքություն և մշակված անձնական կեցվածք։