F&B Supervisor
Hayasa Hospitality Group -ը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և հյուրերի սպասարկման բարձր չափանիշներին հետևող մասնագետի՝ Սննդի և խմիչքի բաժնի վերահսկիչ / F&B Supervisor հաստիքի համար։
Կազմակերպել սպասարկող անձնակազմի աշխատանքը հերթափոխի ընթացքում և բաշխել ընթացիկ առաջադրանքները։
Ստուգել սպասարկման տարածքի պատրաստվածությունը, մաքրությունը և անհրաժեշտ պարագաների առկայությունը։
Հետևել սպասարկման չափանիշների, սննդի անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանմանը։
Աջակցել աշխատակիցներին հյուրերի սպասարկման ընթացքում, իր իրավասության սահմաններում լուծել առաջացող հարցերը և դրանք փոխանցել F&B ղեկավարին։
F&B ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպել միջոցառումների սպասարկման նախապատրաստումն ու ընթացքը՝ համակարգելով հերթափոխի թիմի աշխատանքը ներգրավված բաժինների հետ։
Հետևել ապրանքների և պարագաների փաստացի օգտագործմանը, ապահովել դուրսգրումների տվյալների ճիշտ և ժամանակին գրանցումը՝ համաձայն գործող ընթացակարգի։
Վերահսկել անհրաժեշտ պաշարների առկայությունը, պատրաստել գնման հայտերը և ներկայացնել F&B ղեկավարին՝ սահմանված կարգով հետագա հաստատման համար։
Կազմակերպել հերթափոխերի պատշաճ հանձնումը և F&B ղեկավարին ներկայացնել օրվա աշխատանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ բողոքները, պակասորդներն ու առաջացած խնդիրները։
Աշխատանքային փորձ սննդի և խմիչքի սպասարկման ոլորտում։
Թիմի աշխատանքը կազմակերպելու և հյուրերի հետ գրագետ հաղորդակցվելու կարողություն։
Ուշադրություն սպասարկման որակին, հաշվառման ճշտությանը և մանրամասներին։
Արագ կողմնորոշվելու և խնդիրները ժամանակին ղեկավարին փոխանցելու կարողություն։
Անգլերենի և ռուսերենի իմացություն։
Ինչ ենք առաջարկում
- Մրցակցային աշխատավարձ և մասնագիտական աճի հնարավորություններ։
- Աշխույժ, աջակցող և ոգեշնչող աշխատանքային միջավայր։
Եթե ցանկանում եք աշխատել եռանդուն միջավայրում, որտեղ կունենաք նոր մարտահրավերների, մասնագիտական զարգացման և ձեռքբերումների հնարավորություն, ուղարկեք Ձեր CV-ն՝ hr@hayasahotels.com էլ․ հասցեին։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00:
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.