Sales Specialist (Construction & Real Estate Development)

FounderYerevanstaffampaskelbta 2026-09-02

ARPI GROUP-ը արագ զարգացող կառուցապատող ընկերություն է, որը մուտք է գործում Հայաստանի շուկա՝ հստակ տեսլականով, միջազգային փորձով և բնակելի նախագծերի հավակնոտ պորտֆելով։

Մենք փնտրում ենք էներգիայով լի, հաճախորդամետ և արդյունքին միտված Վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մեր բնակելի նախագծերի հաջող վաճառքներին։

Ներկայացնել և վաճառել բնակարաններ և բնակելի անշարժ գույք պոտենցիալ հաճախորդներին

Իրականացնել նախագծերի ներկայացումներ, այցելություններ և շրջայցեր

Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ

Կառուցել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ

Խորհրդատվություն տրամադրել նախագծերի, գների, վճարման պայմանների և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ

Աշխատել մարքեթինգային արշավներից և այլ աղբյուրներից ստացված դիմումների հետ

Վարել հաճախորդների հետ հաղորդակցության և վաճառքների վերաբերյալ տվյալները CRM համակարգում

Սերտ համագործակցել Մարքեթինգի, Իրավաբանական և Ֆինանսական բաժինների հետ՝ հաճախորդների համար լավագույն փորձառությունն ապահովելու նպատակով

Հետևել շուկայի միտումներին, մրցակիցներին և հաճախորդների պահանջներին

Մասնակցել ցուցահանդեսների, գովազդային միջոցառումների և նախագծերի շնորհանդեսների

Կատարել անհատական վաճառքի նպատակները և նպաստել թիմի ընդհանուր արդյունքներին

Վաճառքների ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ

Անշարժ գույքի, շինարարության  ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն

Հաղորդակցման, բանակցությունների վարման և ներկայացման գերազանց հմտություններ

Հաճախորդակենտրոն մտածելակերպ և հարաբերություններ կառուցելու բարձր ունակություն

Ինքնուրույն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն

Կազմակերպչական և ժամանակի կառավարման բարձր հմտություններ

MS Office ծրագրերի իմացությունը պարտադիր է, CRM համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է

Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Եթե հետաքրքրված եք տվյալ հաստիքով, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) hr@arpigroup.am հասցեին։

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.