Ներմուծման և գնումների մասնագետ
Ներմուծման և գնումների գործընթացների արդյունավետ կազմակերպում և համակարգում,գնային առաջարկների համեմատություններից մինչև պատվերների ձևակերպում։Ներմուծման գործընթացի պատշաճ կազմակերպում և ընթացքի ապահովում։
Իրականացնել ապրանքների, ձեռքբերման գործընթացը։
Փնտրել և ընտրել նոր մատակարարներ միջազգային շուկաներում։
Հավաքագրել և համեմատել մատակարարների գնային առաջարկները, պայմանները և առաքման ժամկետները։
Բանակցել մատակարարների հետ գների, վճարման պայմանների, նվազագույն պատվերի քանակի և առաքման պայմանների շուրջ։
Կազմակերպել և վերահսկել գնումների պատվերների ձևակերպումն ու իրականացումը։
Հետևել ներմուծման ամբողջ գործընթացին՝ պատվերի հաստատումից մինչև ապրանքի ստացումը։
Համակարգել մատակարարների, տրանսպորտային ընկերությունների, մաքսային բրոքերների և ընկերության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը։
Վերահսկել ապրանքների առաքման ժամկետները և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց արագացումը։
Պատրաստել և վերահսկել ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ հաշիվ-ապրանքագիր, փաթեթավորման ցուցակ, տրանսպորտային և այլ փաստաթղթեր։
Հետևել ներմուծվող ապրանքների ինքնարժեքի ձևավորմանը՝ ներառյալ տրանսպորտային, մաքսային և հարակից ծախսերը։
Կատարել գնումների և ներմուծումների վերաբերյալ տվյալների հաշվառում և պարբերական հաշվետվություններ։
Վերլուծել գնումների գները և շուկայի փոփոխությունները՝ ծախսերի օպտիմալացման նպատակով։
Վերահսկել մատակարարների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը։
Աջակցել նոր ապրանքների և մատակարարների ներգրավման գործընթացներին։
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված պաշտոնին համապատասխան այլ առաջադրանքներ։
Գնումների և/կամ ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Մատակարարների հետ բանակցելու և գործնական հարաբերություններ կառուցելու հմտություններ։
Excel/Google Sheets-ի լավ իմացություն։
Փաստաթղթերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Վերլուծական և կազմակերպչական հմտություններ։
Ժամկետների պահպանման և միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու կարողություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
Անգլերենի և ռուսերենի իմացություն ։
Միջազգային առևտրի և ներմուծման գործընթացների վերաբերյալ գիտելիքները կլինեն առավելություն։
Անձնական որակներ
Պատասխանատվություն և հետևողականություն
Բանակցելու հմտություն
Նախաձեռնողականություն
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն