Մաքրուհի

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում պատասխանատու, բարեխիղճ և աշխատասեր մաքրուհու, ով կապահովի իրեն հատկացված տարածքների մաքրությունն ու սանիտարահիգիենիկ պայմանները։

Մաքրել իրեն հատկացված տարածքը, կատարել խոնավ մաքրում,

Գարնանը և աշնանը պարտադիր, իսկ տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության, մաքրել պատուհաններն ու ապակյա պատերը,

Անհրաժեշտության դեպքում լվանալ սպասքը,

Դատարկել աղբամանները և աղբը տեղափոխել նախատեսված վայր,

Ըստ անհրաժեշտության մաքրել սանհանգույցները, կատարել խոնավ մաքրում,

Ապահովել սանիտարահիգիենիկ պարագաների՝ զուգարանի թղթի, օճառի և այլ անհրաժեշտ պարագաների առկայությունը,

Մաքրել բակային տարածքը, հավաքել ծառերից թափված տերևները,

Անհրաժեշտության դեպքում մաքրել ձյունը, աղ ցանել աստիճաններին և բացել քայլելու արահետներ,

Դատարկել բակի աղբամանները և աղբը տարածքից հեռացնել նախատեսված վայր,

Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնի շրջանակում այլ աշխատանքներ։

Բարեխղճություն և պատասխանատվության բարձր զգացում,

Աշխատանքը ժամանակին և պատշաճ կատարելու կարողություն,

Ուշադրություն մանրուքների նկատմամբ,

Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,

Ինքնուրույն աշխատելու և հանձնարարությունները ճիշտ կատարելու կարողություն,

Թիմում աշխատելու կարողություն,

Կազմակերպվածություն և կարգապահություն։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները։