HVAC and FIRE Engineer
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում HVAC և ինժեներական համակարգերի շահագործման ճարտարագետի, ով պատասխանատու կլինի Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի շենքի օդափոխության, օդորակման, ջեռուցման, հովացման, ավտոմատիկայի, ջրամատակարարման, ջրահեռացման և հրդեհային պաշտպանության համակարգերի անվտանգ, անխափան և արդյունավետ շահագործումն ու տեխնիկական սպասարկումը՝ երաշխավորելով հեռարձակման և արտադրական գործընթացների շարունակական աշխատանքը։
Ապահովել հեռուստաստուդիայի HVAC (օդափոխություն, օդորակում, ջեռուցում, հովացում), ջրամատակարարման, ջրահեռացման, հրդեհային պաշտպանության և ավտոմատացման համակարգերի անվտանգ ու անխափան շահագործումը,
Իրականացնել ինժեներական համակարգերի տեխնիկական վերահսկում, պարբերական ստուգումներ, ախտորոշում և կանխարգելիչ սպասարկման աշխատանքների կազմակերպում,
Վերահսկել BMS, HVAC ավտոմատիկայի, հրդեհային ազդարարման, ծխահեռացման և հրդեհաշիջման համակարգերի աշխատանքը՝ ապահովելով դրանց պատշաճ ինտեգրումը,
Ապահովել հեռուստաստուդիաների և տեխնիկական տարածքների միկրոկլիմայի համապատասխան պայմանների պահպանումը (ջերմաստիճան, խոնավություն, օդափոխություն և այլն),
Կազմակերպել պլանային-կանխարգելիչ սպասարկման ծրագրերի իրականացումը, վարել տեխնիկական փաստաթղթերը, ստուգման և փորձարկման արձանագրությունները,
Վթարային իրավիճակների դեպքում ապահովել արագ արձագանքում, խափանումների պատճառների վերլուծություն և վերականգնողական աշխատանքների կազմակերպում,
Համակարգել կապալառու կազմակերպությունների աշխատանքը, վերահսկել սպասարկման և երաշխիքային պարտավորությունների կատարումը,
Վերլուծել ինժեներական համակարգերի էներգաարդյունավետությունը և առաջարկել օպտիմալացման միջոցառումներ,
Ապահովել համակարգերի համապատասխանությունը հրդեհային անվտանգության, տեխնիկական և ոլորտային գործող նորմերին ու ստանդարտներին:
Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ջերմագազամատակարարման և օդափոխության, ջերմաէներգետիկայի, շենքերի ինժեներական համակարգերի, մեխանիկական ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում,
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ինժեներական համակարգերի շահագործման, սպասարկման և տեխնիկական վերահսկման ոլորտում։ Նախընտրելի է փորձ խոշոր ենթակառուցվածքային, մեդիա, տվյալների կենտրոնների կամ հասարակական նշանակության օբյեկտներում,
Գիտելիքներ HVAC, BMS, ջրամատակարարման և ջրահեռացման, հրդեհային պաշտպանության և շենքերի ինժեներական համակարգերի վերաբերյալ,
Տեխնիկական փաստաթղթերի ընթերցման, AutoCAD և MS Office ծրագրերի կիրառման հմտություններ,
Տեխնիկական անգլերենի իմացություն և ոլորտային նորմատիվ պահանջների իմացություն։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: