UBPay ազգային վճարային համակարգի դեպարտամենտի բիզնես անալիտիկ

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸYerevanstaffampaskelbta 2026-08-28

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է UBPay ազգային վճարային համակարգի դեպարտամենտի բիզնես անալիտիկ՝ թիմին միանալու համար

UBPay-ի ֆինանսական և գործառնական տվյալների հավաքագրում, վերլուծություն և պարբերական հաշվետվությունների պատրաստում։

Ֆինանսական ցուցանիշների և հաշվետվությունների տվյալների ստուգում, համադրում և անհամապատասխանությունների բացահայտում։

ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, տեղեկատվության, ինչպես նաև ԿԲ-ի կողմից պահանջվող հնարավոր փաստաթղթերի և փաստաթղթային փաթեթների պատրաստում և ներկայացում։

Լիցենզիաների, թույլտվությունների և այլ կարգավորող գործընթացների շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների պատրաստում։

ԿԲ-ի կողմից ստացված հարցումների և պահանջների համակարգում և համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանք։

Ֆինանսական ոլորտը կարգավորող պահանջների ուսումնասիրություն և դրանց կիրառման գործընթացում աջակցություն։

Ղեկավարությանը անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության և ամփոփումների տրամադրում։

Բարձրագույն կրթություն  ֆինանսական, տնտեսագիտական, բանկային, կառավարման կամ հարակից ոլորտում

Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ   ֆինանսական կամ բանկային ոլորտում

Ռուսերենի գերազանց , անգլերեն լեզվի լավ իմացություն

Ֆինանսական հաշվետվությունների և տվյալների հետ աշխատելու փորձ, վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու հմտություններ, ՀՀ ֆինանսական ոլորտը կարգավորող օրենսդրության և ԿԲ պահանջների իմացությունը կդիտվի որպես առավելություն, բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն

Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), պարտադիր (նկարով)` cv@unibank.am հասցեին` առարկա դաշտում նշելով հաստիքի անունը Բիզնես անալիտիկ  հաստիքը:  

Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.