Թեժ հեռախոսակապի կենտրոնի որակի հսկողության ղեկավար
Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է Թեժ հեռախոսակապի կենտրոնի որակի հսկողության ղեկավար՝ թիմին միանալու համար
Բանկի թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատակիցների և հաճախորդների միջև հեռախոսազանգերի վերահսկում և գնահատում,
Խնդիրների բացահայտւմ և օպտիմալ լուծումների առաջարկում,
Զանգերի որակի և կատարողականի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
Բանկի թեժ հեռախոսակապի և հաճախորդների հետ հարաբերությունների բարելավման և որակի բարձրացման պատասխանատվություն,
Զանգերի կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների սպասարկման որակի ուսումնասիրություն (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում)՝ հեռախոսազանգերի լսման և հաղորդագրությունների դիտարկման միջոցով, համեմատում բանկի կողմից սահմանված նորմերի հետ
Բարձրագույն կրթություն
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է թեժ հեռախոսակապի կենտրոնում, կամ սպասարկման ոլորտում/
MS Office ծրագրային փաթեթի (Excell, Word) իմացություն
Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/
Հաղորդակցման հմտություններ, ճկունություն և թիմում աշխատելու ունակություն, ճշտապահություն և պատասխանատվության զգացում, ժամանակի արդյունավետ կառավարում, hստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով) cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.