Մասնաճյուղի կառավարիչ /Արտաշատ մասնաճյուղ/
Կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում է մասնաճյուղի ընթացիկ աշխատանքները,
մասնաճյուղի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
մասնաճյուղին հասցեագրված և մասնաճյուղից դուրս եկող փաստաթղթերի գործավարության և համապատասխան կարգով արխիվացման ապահովումը
աշխատանքային ծրագրի, եռամսյակային ու տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմումը (ըստ պահանջի և անհրաժեշտության), սահմանվող պլանային ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկումը և ապահովումը` Բանկում գործող կարգերին համապատասխան
Վարկային պորտֆելի կառավարում, տարեկան պլանների և վաճառքների կազմակերպում և իրականացում
Վարկերի վերադարձելիությանը ուղղված աշխատանքներ` այդ թվում վերանայումների գործընթացների իրականացում
ՀՀ օրենսդրությունից և Բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացնումը
- Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության,
- Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում,
- Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում,
- Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում,
- Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում,
- ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում:
Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/
Նվազագույնը 2 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն
Բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office-ի հմուտ օգտատեր, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)` նշելով պաշտոնը, որի համար դիմում են
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: