Վճարային համակարգի ուղեկցման և սպասարկման մասնագետ
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Վճարային համակարգի ուղեկցման և սպասարկման մասնագետ՝ UBPay ազգային վճարային համակարգի դեպարտամենտի թիմին միանալու համար
UBPay-ի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ամենօրյա սպասարկում և համագործակցության ապահովում։
Գործընկեր ֆինանսական կազմակերպություններ պարբերական և անհրաժեշտության դեպքում ամենօրյա այցերի իրականացում։
Գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների համար UBPay-ի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ թրեյնինգների կազմակերպում և անցկացում։
Գործընկերների կողմից ներկայացված հարցերի, խնդիրների և առաջարկությունների ընդունում և համակարգում։
UBPay-ի պրոդուկտների և ծառայությունների օգտագործման ընթացքում առաջացող գործառնական և տեխնիկական խնդիրների բացահայտում և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցում։
Համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ փոխանցված խնդիրների ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և գործընկերներին հետադարձ կապ ապահովելու նպատակով։
Գործընկերներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում UBPay-ի պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների վերաբերյալ։
UBPay-ի նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրման գործընթացում գործընկերների ուղեկցում։
Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքային հարաբերությունների պահպանում և զարգացում։
Գործընկերներից ստացված հետադարձ կապի և առաջարկությունների փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանը։
Անհրաժեշտության դեպքում աշխատանքային հաշվետվությունների և ամփոփումների պատրաստում։
Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսական, տնտեսագիտական, բանկային, կառավարման կամ հարակից ոլորտում
Առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կամ բանկային ոլորտում
Ռուսերենի լավ , անգլերեն լեզվի բավարար իմացություն
Գործընկերների և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու ունակություն, լավ զարգացած հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, պատասխանատվության և նախաձեռնողականության բարձր մակարդակ, տեղեկատվությունը արագ ընկալելու, խնդիրները բացահայտելու և դրանք համապատասխան ստորաբաժանումներին ճիշտ փոխանցելու կարողություն,
Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է. պատրաստակամություն դաշտային աշխատանքի և գործընկեր ֆինանսական կազմակերպություններ պարբերական/ամենօրյա այցերի համար
Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), պարտադիր (նկարով)` cv@unibank.am հասցեին` առարկա դաշտում նշելով հաստիքի անունը Վճարային համակարգի ուղեկցման և սպասարկման մասնագետ հաստիքը:
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.
- cv@unibank.amcv@unibank.am