Artistic Programs Coordinator

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբYerevanstaffampaskelbta 2026-10-07

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փնտրում է Գեղարվեստական ծրագրերի համակարգող, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի համերգային ծրագրերի ձևավորմանն ու իրականացմանը՝ համատեղելով երաժշտական գիտելիքը, հետազոտական աշխատանքը և կազմակերպչական հմտությունները։

Այս դերը կհամապատասխանի այն մասնագետին, ով հետաքրքրված է երաժշտությամբ, սիրում է ուսումնասիրել նոր ստեղծագործություններ և բացահայտել հեղինակների, ուշադրություն է դարձնում մանրուքներին և կարողանում է միաժամանակ աշխատել տարբեր գործընթացների ու մեծածավալ տեղեկատվության հետ։

Մասնակցել նվագախմբի համերգային և գեղարվեստական ծրագրերի մշակմանն ու ձևավորմանը։

Իրականացնել երաժշտական ստեղծագործությունների, հեղինակների և կատարողների վերաբերյալ տեղեկատվության որոնում, հավաքագրում, ուսումնասիրություն և վերլուծություն։

Ուսումնասիրել միջազգային երաժշտական գործընթացներն ու համերգային ծրագրերը՝ նոր գաղափարներ և համագործակցության հնարավորություններ բացահայտելու նպատակով։

Պատրաստել համերգային ծրագրերի ձևավորման և իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական և աշխատանքային նյութերը։

Համակարգել ստեղծագործությունների, հեղինակների, կատարողների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, վարել և թարմացնել համապատասխան տվյալների բազաները։

Մասնակցել համերգների, փորձերի, ձայնագրությունների, հյուրախաղերի և այլ գեղարվեստական նախագծերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին։

Հետևել գեղարվեստական ծրագրերի նախապատրաստման ընթացքին, համակարգել ընթացիկ հարցերը և ապահովել անհրաժեշտ տեղեկատվության ժամանակին փոխանցումը։

Իրականացնել գեղարվեստական ծրագրերի հետ կապված այլ ընթացիկ և նախագծային առաջադրանքներ։

Բարձրագույն երաժշտական կրթություն։

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ երաժշտության, մշակույթի կամ հարակից ոլորտում։

Երաժշտական ստեղծագործությունների և համերգային ծրագրերի վերաբերյալ լավ մասնագիտական գիտելիքներ։

Երաժշտական նյութերի և տեղեկատվության որոնման, ուսումնասիրության և վերլուծության հմտություններ։

Համերգային և աշխատանքային գործընթացները կազմակերպելու և համակարգելու կարողություն։

Բանավոր և գրավոր հաղորդակցման լավ հմտություններ։

MS Office, Google Workspace և Trello գործիքների իմացություն։

Տեղեկատվությունը համակարգելու, տվյալների բազաներ վարելու և ֆայլերի հետ աշխատելու հմտություններ։

Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն, ճկունություն և թիմում աշխատելու կարողություն։

Անգլերենի լավ իմացություն՝ առնվազն B2 մակարդակով (բանավոր և գրավոր)։

Աշխատանքը կապված է համերգների, փորձերի, ձայնագրությունների, հյուրախաղերի և միջազգային նախագծերի հետ։

Կաշխատեք սերտ համագործակցությամբ նվագախմբի ղեկավարության, երաժիշտների և թիմի տարբեր անդամների հետ։

Կունենաք հնարավորություն մասնակցելու նոր համերգային ծրագրերի ձևավորմանն ու երաժշտական նոր նյութերի բացահայտմանը։

Աշխատանքը պահանջում է միաժամանակ մի քանի գործընթացների համակարգում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և արագ կողմնորոշվելու կարողություն։