Ռեստորանի մենեջեր
Բացառիկ հնարավորություն աշխատելու «Երեմյան Ընկերությունների խմբի» պրեմիում դասի ռեստորաններից մեկում որպես մենեջեր։ Մրցակցային աշխատավարձը, բացառիկ փորձառությունը և բարձրակարգ սպասարկման ոլորտում լավագույնը դառնալը երաշխավորում ենք մենք։
Աշխատանքը առկա է ՝ Սիզընս , Շերեփ , Կազա Նոստրա , Սմոքինգ Շեֆ և Պանդոկ Երևան ռեստորաններում :
- Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը,
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Ղեկավարման փորձ նվազագույնը 1-2 տարի
- Անգլերեն և ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։
Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրաակնը նշված էլ, փոստին՝ hr@yeremyanprojects.com նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.