ՆԵՐՄՈՒԾՄԱՆ և ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ

Երեմյան ՓրոջեքթսYerevanstaffampaskelbta 2026-09-01

Երեմյան Ընկերությունների Խումբը հրավիրում է համալրելու իր թիմը Ներմուծման և ԱՐՏԱՀԱՆՄԱՆ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։

Ղեկավարել և համակարգել ներմուծման դեպարտամենտի աշխատանքը

Կազմակերպել և վերահսկել ներմուծման ամբողջ գործընթացը՝ պատվերի ձևավորումից մինչև ապրանքի ստացումը

Համագործակցել միջազգային մատակարարների, գործընկերների, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների հետ

Վերահսկել ներմուծման փաստաթղթաշրջանառությունը և ապահովել դրա համապատասխանությունը գործող օրենսդրությանը

Համակարգել մաքսային ձևակերպումների գործընթացը և համագործակցել համապատասխան պետական մարմինների հետ

Վերլուծել ներմուծման ծախսերը և առաջարկել գործընթացների օպտիմալացման լուծումներ

Վերահսկել մատակարարման ժամկետների պահպանումը և ապահովել անխափան մատակարարումները

Մասնակցել նոր մատակարարների որոնման, ընտրության և գնահատման գործընթացին

Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը ներմուծման գործունեության վերաբերյալ

Ղեկավարել, զարգացնել և գնահատել դեպարտամենտի աշխատակիցների աշխատանքը

Արտահանման հետ կապված բոլոր պրոցեսների կազմակերպում

Ներմուծվող կերերի,դեղորայքների և տարաների մնացորդների/ստոքերի վարում/ ամենօրյա ռեժիմով հետևելու անհրաժեշտություն

Ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում

Բարձրագույն կրթություն (լոգիստիկայի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, արտաքին տնտեսական գործունեության կամ հարակից ոլորտներում)

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներմուծման, մատակարարման կամ լոգիստիկայի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում

Ներմուծման, մաքսային և միջազգային առևտրի գործընթացների խորքային իմացություն

ՀՀ մաքսային օրենսդրության և ներմուծման ընթացակարգերի լավ իմացություն։

Բանակցային և մատակարարների կառավարման փորձ

MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի գերազանց իմացություն

ERP համակարգերով աշխատելու փորձ

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն