Առաջատար հաշվապահ
About the company
Մեր թիմը փնտրում է փորձառու և պատասխանատու Առաջատար հաշվապահի, ով կհամալրի մեր հաշվապահական բաժինը:
Your tasks
Պաշտոնի հիմնական նպատակն է՝ Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ամբողջական հաշվառումը, դրանց վերահսկումն ու մոնիթորինգը, ինչպես նաև հաշվապահական ընթացիկ գործառույթների ճշգրիտ իրականացումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում, վերահսկում և ամենօրյա մոնիթորինգ:
- Գնորդների և մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների ճշտում, համադրման (հաշտեցման) ակտերի կազմում և ուղարկում:
- Ժամկետանց պարտքերի վերլուծություն և դրանց մարման գործընթացի հետևում:
- Հաշիվ-ապրանքագրերի (e-Invoicing) դուրսգրում, ձևակերպում և վճարումների ճշգրիտ հաշվառում:
- Հաշվապահական և հարկային հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
- Հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվությունների կազմում ու ներկայացում:
- Բանկային փոխանցումների իրականացում և դրամարկղային գործառնությունների վերահսկում:
Requirements
- Աշխատանքային փորձ՝ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ կամ առաջատար հաշվապահ:
- Կրթություն՝ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում:
- Ծրագրերի իմացություն՝ Հայկական ծրագրեր, e-Invoicing, MS Excel (խորացված իմացություն):
- Մասնագիտական գիտելիքներ՝ ՀՀ հարկային օրենսդրության, ՀՀՄՍ (IFRS) և դեբիտորական/կրեդիտորական պարտքերի հաշվառման խորը իմացություն:
- Անձնային հմտություններ՝ Բանակցություններ վարելու հմտություն, պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքներին և թիմում աշխատելու կարողություն:
How to apply
Եթե ունեք համապատասխան աշխատանքային փորձ, ուշադիր եք մանրուքների նկատմամբ և պատրաստ եք վերահսկել ֆինանսական պարտավորությունների ճշգրտությունը, սիրով սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին (CV):
Other
- Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ զբաղվածություն, 5-օրյա աշխատանքային շաբաթ (08:30 - 17:15):
- Վայր՝ ք․ Երևան, Իսակովի պողոտա 8::
- Մենք առաջարկում ենք՝
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ:
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ:
- Ջերմ և պրոֆեսիոնալ թիմ: