Արխիվավար
Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերությունում առկա է Արխիվավարի թափուր հաստիք:
Ընդունել, գրանցել և դասակարգել բանկի փաստաթղթերը
Վարել, թարմացնել և կառավարել էլեկտրոնային արխիվները
Համակարգել բանկում առկա թղթային արխիվը՝ ըստ մասնաճյուղերի և փաստաթղթերի տեսակների
Կարգավորել և ապահովել արխիվի պատշաճ պահպանումը
Որոնել և պահանջի դեպքում համապատասխան ստորաբաժանումներին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը
Պահպանել գաղտնիության և տվյալների պաշտպանության կանոնները
Վարել արխիվային ռեեստր
Իրականացնել արխիվի գույքագրում
Կազմակերպել արխիվացված փաստաթղթերի պահպանությունն ու անվտանգությունը
Առանձնացնել և հանձնել ժամկետանց փաստաթղթերը՝ համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի
Կարգավորել արխիվի փաստաթղթաշրջանառության գործընթացը
Կազմակերպել բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի միջև նամակագրության ուղարկումն ու ստացումը
Արխիվային կամ փաստաթղթաշրջանառության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Համակարգչային գիտելիքներ (MS Office)
Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
Մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշտապահությու
Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում և գաղտնիության պահպանում
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։