Տեսահսկման մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampaskelbta 2026-09-11

Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերության Անվտանգության ծառայությունում առկա է Տեսահսկման մասնագետի թափուր հաստիք։

Առցանց՝ տեսախցիկների միջոցով, հետևել մասնաճյուղերի աշխատակիցների գործառույթների իրականացմանը՝ կազմակերպության ներքին իրավական ակտերին համապատասխան,

Վերահսկել կազմակերպության մասնաճյուղերի աշխատակիցների արտաքին տեսքի, կարգապահական և հաղորդակցման կանոնների պահպանումը՝ կամակերպության ներքին իրավական ակտերին համապատասխան,

Խախտումներ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում արձանագրել դրանք ու ներկայացնել անմիջական ղեկավարին,

Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները,

Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

1 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն,

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,

Թիմային աշխատանքի կարողություններ,

Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են անցնել հետևյալ  հղումով  և ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: