Ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Մարտունի» մասնաճյուղում

Fast Bank CJSCAbovyanstaffampaskelbta 2026-09-03

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Մարտունի» մասնաճյուղում աշխատելու համար:

Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը)

Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան

Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում «ԳՐԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ» դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին

Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա)

Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո

Կատարել մասնաճյուղի պահպանության աշխատանքներ

Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները

Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ

Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն

Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Ուշադրություն, պատասխանատվություն

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն