Վարկային հետգործառնական մասնագետ
Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերությունում առկա է Վարկային հետգործառնական մասնագետի թափուր հաստիք։
Կազմել մանրածախ վարկային պայմանագրեր՝ ըստ հաստատված ձևանմուշների և վարկային ծրագրերի
Կազմել/Ստուգել մարված վարկերի գրավների ազատման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Ապահովել վարկային փաթեթների ամբողջականությունը
Ապահովել պայմանագրերի ժամանակին պատրաստումը
Կազմակերպել վարկային փաթեթների պատշաճ արխիվացում և թվայնացում
Պաշտոնական գրությունների, տեղեկանքների և հաշվետվությունների կազմման հմտություններ
MS Office ծրագրերի լավ իմացություն
Ուշադրություն մանրուքների նկատմամբ, բարձր պատասխանատվության զգացում և ճշգրտություն
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության, իրավագիտության կամ հարակից ոլորտում
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։