Գանձապահ՝ «Սոֆթ Սիթի» մասնաճյուղում 09:00-18:00 աշխատաժամանակով

Fast Bank CJSCProshyanstaffampaskelbta 2026-09-09

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն Գլխամասային գրասենյակին կից գրասենյակում փնտրում է  Գանձապահ ՝ 09:00-18:00 աշխատաժամանակով։

Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ,

Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ,

Բանկային հաշիվների բացում,

Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում,

Փոխանցումների իրականացում,

Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ,

Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ,

Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում,

Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում,

Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում,

Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում,

Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում,

Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում,

Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում։

Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel )

Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բազային իմացությունը ցանկալի է

Հաղորդակցման և սպասարկման հմտություններ

Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կարողություն

Կարգապահության և պատասխանատվություն բարձր զգացողություն

Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող

Աշխատանքային առավելություններ -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։