Doctor
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր բժշկական թիմը և փնտրում նախաձեռնող, պատասխանատու և բանիմաց բժիշկների։ Մենք փնտրում ենք մասնագետներ, ովքեր առաջիկայում չեն պլանավորում զբաղվել կլինիկական բժշկությամբ և պատրաստ են աշխատել բժշկական ասիստանսի ոլորտում :
Ընտրված մասնագետին հնարավորություն է ընձեռնվելու ․
Համագործակցել ՀՀ տնտեսությունում նշանակալի դեր ունեցող ընկերությունների հետ:
Լինել պրակտիկ բժշկությամբ զբաղվող բժշկական թիմի անդամ:
Աշխատանքային գրաֆիկ ՝ լրիվ դրույք:
Ուսումնասիրել առողջության ապահովագրության շրջանակներում ներկայացված հատուցման դիմումները ու փաստաթղթերը՝ համադրելով դրանք առողջության ապահովագրության պայմանագրին:
Տրամադրել փորձագիտական կարծիքներ և առաջարկություններ բարդ բժշկական դեպքերի և ապահովագրության պայմանների վերաբերյալ:
Սպասարկել ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերը, իրականացնել մատուցված բժշկական ծառայությունների որակի վերահսկողություն բժշկական ուղեցույցերի հիման վրա:
Համագործակցել ՀՀ-ում գործող բժշկական հաստատությունների հետ:
Տրամադրել ապահովագրված անձանց հաստատումներ բուժօգնությունն ստանալու համագործակցող բուժհաստատություններում:
Գործել որպես կապող օղակ բժիշկների և ապահովագրական ընկերության միջև՝ հեշտացնելով արդյունավետ հաղորդակցությունը:
Գերազանց տիրապետել ապահովագրական պայմանագրերին և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանել հաճախորդներին:
Բարձրագույն բժշկական կրթություն « Ընդհանուր բժշկություն» մասնագիտությամբ
Պրակտիկ բժշկության աշխատանքային փորձ (առավելություն է)
Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ՝ բարդ բժշկական տեղեկատվությունը հստակ փոխանցելու ունակությամբ
Թիմում համատեղ աշխատելու կարողություն
Բարձր մարդասիրական հատկանիշներ
Համակարգչային գրագիտության, մասնավորապես MS Office-ի գերազանց իմացություն
Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Ուսուցման հնարավորություն
Մասնագիտական աճի հնարավորություն
Պրոֆեսիոնալ թիմ
Առողջության կամավոր ապահովագրություն