Head of Production

DOMUS AGMasisstaffampaskelbta 2026-09-17
Lead

Աշխատանքի է հրավիրում տեքստիլի, լորպուսային/փափուկ կահույքի կամ առնչվող այլ ոլորտի արտադրությունում փորձ ունեցող Ղեկավարի, ով կստանձնի փոխկապակցված Ընկերության արտադրական բլոկի կառավարումը։

Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացի պատշաճ իրականացումը,

Համակարգել և վերահսկել արտադրամասի աշխատակիցների բնականոն աշխատանքը,

Նախաձեռնել և ներդնել արտադրամասի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր,

Մշակել նոր տեխնոլոգիաների ներդրման համակարգեր,

Հետևել արտադրանքի բարձր որակի ապահովման նորմերին,

Վերահսկել հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման, տեղափոխման և հանձնման գործընթացները,

Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։

Բարձրագույն կրթություն տեխնիկական՝ մասնավորապես ինժեներական, տնտեսագիտական կամ ճարտարագիտական ոլորտներում,

5+ տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,

3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավարի պաշտոնում,

Տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն,

Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,

Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,

Պատասխանատվության բարձր զգացում,

Ճշտապահություն և ազնվություն,

Հաղորդակցման հմտություններ,

Թիմում աշխատելու ունակություն։