Office Manager
Digital Caramel -ը փնտրում է Գրասենյակի մենեջեր -ի՝ թիմին աջակցելու և ադմինիստրատիվ առաջադրանքներ իրականացնելու և գրասենյակի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։
Գրասենյակի առօրյա աշխատանքների և վարչական հարցերի կազմակերպում ու համակարգում,
Անհրաժեշտ պարագաների և ապրանքների պատվիրում ու առկայության վերահսկում,
Գործընկեր կազմակերպությունների հետ հաղորդակցություն և համագործակցության կազմակերպում,
Գրասենյակի կարգուկանոնի, մաքրության և հարմարավետության վերահսկում,
Կազմակերպության թիմերի հետ համագործակցություն՝ փաստաթղթաշրջանառության, և հարակից հարցերի շրջանակում,
Նոր աշխատակիցների ընդունման և ներքին միջոցառումների կազմակերպչական աջակցություն և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
Ղեկավարության կողմից տրված ընթացիկ առաջադրանքների իրականացում և համակարգում:
Բարձրագույն կրթություն,
Ռուսերենի լավ իմացություն, անգլերեն՝ բազային տիրապետում,
MS Office / Google Workspace գործիքների իմացություն, AI գործիքների հանդեպ հետաքրքրություն / կիրառում,
Բարձր կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կառավարելու կարողություն,
Նախաձեռնողականություն, խնդիրներն ինքնուրույն լուծելու և թիմում արդյունավետ համագործակցելու, տարբեր մարդկանց հետ հաղորդակցվելու կարողություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրականը (CV) hr@digitalcaramel.com էլ․ փոստի հասցեին՝ նշելով « Գրասենյակի մենեջեր »։
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.