Night Shift Building Maintenance Specialist

DigitainYerevanstaffampaskelbta 2026-09-09

Digitain-ը փնտրում է Շենքի սպասարկման մասնագետ , ով պատասխանատու կլինի գիշերային ժամերին կարևոր ինժեներական համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, մոնիթորինգի և սպասարկման համար։ Մասնագետը կիրականացնի կանոնավոր ստուգումներ, կօպերացնի տեխնիկական համակարգերը, ինչպես նաև ժամանակին կհայտնաբերի և կվերացնի արտակարգ իրավիճակները՝ շենքի անվտանգ և կայուն գործառույթը ապահովելու համար ։

Իրականացնել կարևոր ենթակառուցվածքների կանոնավոր ստուգումներ և մոնիթորինգ, ներառյալ կաթսայատները, պոմպակայանները, UPS համակարգերը և գեներատորները

Վերահսկել, շահագործել և կարգավորել HVAC (օդափոխության, օդորակման և ջեռուցման) համակարգերը՝ ապահովելու դրանց օպտիմալ աշխատանքը

Ժամանակին հայտնաբերել, արձագանքել և վերացնել արտակարգ և խափանման իրավիճակները

Գիշերային հերթափոխի ընթացքում ապահովել ինժեներական և կոմունալ համակարգերի պատշաճ աշխատանքը

Գրանցել հայտնաբերված խնդիրները և ներքին ընթացակարգերի համաձայն հաղորդել միջադեպերի մասին

Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի շրջանակներում

Բարձրագույն կրթություն ինժեներական, էլեկտրամեխանիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտում

Համապատասխան փորձ շենքերի տեխնիկական սպասարկման, ինժեներական համակարգերի կամ տեխնիկական շահագործման ոլորտում

HVAC համակարգերի, ինչպես նաև հիմնական էլեկտրական և մեխանիկական համակարգերի իմացություն

Տեխնիկական խնդիրները և արտակարգ իրավիճակները արագ հայտնաբերելու և լուծելու կարողություն

Պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և հուսալիություն

Գիշերային հերթափոխով ինքնուրույն աշխատելու կարողություն

Թիմային մտածողություն և հաղորդակցման լավ հմտություններ

Աշխատանքային գրաֆիկ՝ 1 օր աշխատանք / 2 օր հանգիստ

Աշխատանքային ժամեր՝ 21:00 – 09:00