ՏՏ ռիսկերի կառավարման մասնագետ

Converse BankYerevanstaffampaskelbta 2026-08-17
Ši darbo vieta nebeskelbiama
Šaltinis pašalino skelbimą — kandidatuoti per pradinę nuorodą nebegalima.

Կոնվերս Բանկը փնտրում է ՏՏ Ռիսկերի կառավարման մասնագետ, ով կաջակցի պատվիրակման (outsourcing), տվյալների կառավարման (Data Governance), տվյալների պաշտպանության, ՏՀՏ և կիբեռանվտանգության ռիսկերի վերահսկման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև կմասնակցի հիմնական ռիսկային ցուցանիշների (KRI) մշակմանը, հաշվետվությունների պատրաստմանը և կարգավորող պահանջների կատարման վերահսկմանը։

  • Պատվիրակման (outsourcing) և երրորդ կողմերի հետ կապված ռիսկերի վերահսկողություն,
  • Տվյալների կառավարման (Data Governance) գործընթացների համակարգում,
  • Տվյալների պաշտպանության պահանջների պահպանման մշտադիտարկում,
  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), կիբեռանվտանգության և հարակից գործառնական ռիսկերի գնահատում,
  • Հիմնական ռիսկային ցուցանիշների (KRI) մշակում և կառավարչական հաշվետվությունների պատրաստում,
  • Աուդիտի, SREP-ի և կարգավորող մարմինների կողմից պահանջվող ուղղիչ միջոցառումների համակարգում և վերահսկում։
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, ռիսկերի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման, ՏՏ աուդիտի, տեղեկատվական անվտանգության, համապատասխանության (Compliance) կամ տվյալների կառավարման ոլորտներում,
  • Պատվիրակման (outsourcing), տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և գործառնական ռիսկերի կառավարման վերաբերյալ լավ գիտելիքներ,
  • Վերլուծական և հաշվետվությունների պատրաստման բարձր կարողություններ։