Գնահատող ընկերությունների համագործակցության պատասխանատու
Կոնվերս Բանկը փնտրում է Գնահատող ընկերությունների համագործակցության պատասխանատուի, ով կմիանա Բանկի Վարկերի մոնիթորինգի թիմին:
Բանկի հետ համագործակցող գույքի գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգում և վերահսկում:
Բանկում գրավադրվող/գրավադրված գույքերի գնահատումների ուսումնասիրություն և գնահատված արժեքների վերաբերյալ կարծիքի տրամադրում:
Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերությունների կողմից իրականացվող կառուցապատման նախագծերի ուսումնասիրություն և կողմնորոշիչ գների առաջարկների ներկայացում:
Գույքերի գնահատման հետ առընչվող այլ գործառույթներ:
Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:
Բարձրագույն մասնագիտական կրթություն,
Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ գույքի գնահատման, անշարժ գույքի, բանկային կամ հարակից ոլորտներում,
Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն,
Գույքի գնահատման ոլորտին առընչվող օրենսդրության գերազանց իմացություն,
MS Office և ՀԾ-Բանկ ծրագրերի իմացություն,
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի առնվազն միջին իմացություն,
Ժամանակի կառավարման հմտություններ,
Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ,
Հաղորդակցման հմտություններխնդիրների բացահայտման կարողություն,
Վերլուծելու հմտություններ: