Economist-Statistician/Macroeconomic Directorate/Statistics Department/External Sector Statistics Division

CENTRAL BANK OF ARMENIADilijanstaffampaskelbta 2026-09-15

Մենք փնտրում ենք տնտեսագետ-վիճակագիր, ով պատասխանատու կլինի իր լիազորությունների սահմաններում միջազգայնորեն ընդունված լավագույն չափորոշիչներին և մեթոդաբանությանը համահունչ արտաքին հատվածի  վիճակագրության հավաքագրում, մշակում, կազմում և տարածում։

Իրականացնել ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրության զարգացում, ՎԿ հետ համատեղ մեթոդաբանության կատարելագործում, հավաքագրվող տվյալների արժանահավատության ստուգում:

Իրականացնել ըստ վճարային հաշվեկշռի ապրանքների առևտրի վիճակագրության կազմում, մեթոդաբանության թարմացում, տվյալների նոր աղբյուրների բացահայտում, հարցումների նախաձեռնում և անհրաժեշտ լրահաշվարկների կատարում։

Իրականացնել ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների, արժեթղթերի շուկայի մասնակիցների և այլ ֆինանսական կազմակերպությունների արտաքին հատվածի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ամփոփում։ Հետևել ոլորտի զարգացումներին և իրականացնել անհրաժեշտ մեթոդաբանական փոփոխություններ։

Իրականացնել ՀՀ արտաքին հաշիվների վիճակագրության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև արտաքին հաշիվների պատմական շարքերի վերանայում:

Իրականացնել միջազգային կազմակերպությունների, այլ երկրների և կազմակերպությունների, ԿԲ ստորաբաժանումների, պետական գերատեսչությունների և տարբեր պատվիրակությունների պահանջին և ստանձնած պարտավորություններին համապատասխան տեղեկատվության մշակում և տրամադրում:

Բարձրագույն տնտեսագիտական /ֆինանսական կրթություն

1 տարվա աշխատանքային փորձ տնտեսագիտության/վիճակագրության/ֆինանսական ոլորտում

Մակրոտնտեսագիտության իմացություն

Ընդհանուր վիճակագրության իմացություն

Միջազգային տնտեսագիտության իմացություն

Հաշվապահության իմացություն

Տվյալների բազաների հետ աշխատանքի հմտություններ

Տվյալների մաթեմատիկական վերլուծության հմտություններ

Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության իմացություն

Միկրոտնտեսագիտության իմացություն

Ռուսերենի և անգլերենի իմացություն

Հայերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև.

Վերլուծելու ունակություն

Նախաձեռնողականություն

Ճկունություն

Պատասխանատվության զգացում

Հաղորդակցման հմտություններ

Թիմում աշխատելու հմտություններ

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն