Պատվերների համակարգող
Մենք փնտրում ենք պատասխանատու և վերլուծական մտածողությամբ մասնագետ, ով կմասնակցի առաքումների գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և օպտիմալացմանը ։
Դասակարգել ընթացիկ և ապագա պատվերները ըստ առաքիչների։
Կազմակերպել առաքման ճշգրիտ և օպտիմալ գործընթացները։
Վերլուծել առաքիչների տեղադիրքերը և տրանսպորտային միջոցների հնարավորությունները։
Պլանավորել և օպտիմալացնել առաքման երթուղիները։
Ապահովել առաքումների ժամանակին իրականացումը՝ նվազեցնելով ուշացումները։
Մշտապես վերահսկել առաքման գործընթացը և արագ արձագանքել խնդիրներին։
Երևան քաղաքի փողոցների և հարակից մարզերի լավ իմացություն;
Աշխատանքային փորձը լոգիստիկայի կամ առաքումների պլանավորման ոլորտում կդիտվի որպես առավելություն;
Քարտեզների և պլանավորման գործիքների իմացությունը ցանկալի է;
Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման ունակություն;
Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով career@buy.am էլեկտրոնային հասցեին:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը՝ Պատվերների համակարգող :
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն :
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.