Հաշվետար
Մենք՝ ժամանակակից և դինամիկ զարգացող հյուրընկալության ցանց ենք, որը միավորում է քաղաքի սիրված վայրերից մի քանիսը՝ «Phoenix Bar», «TBC Bar» նախագծերը ընդլայնում ենք մեր թիմը։ Փնտրում ենք փորձառու և պատասխանատու հաշվետար (Accounting Clerk), ով կմիանա մեր թիմին և կաջակցի ընկերության հաշվապահական գործընթացների արդյունավետ իրականացմանը։
Աշխատանքային գրաֆիկը՝ շաբաթական 5օր։ Աշխատանքային ժամերը 10։00-19։00։
Աշխատանքային պարտականություններ
- Մատակարարների հաշիվ-ապրանքագրերի ստուգում, համադրում և հաշվառում
- Աջակցություն ամսական փակման գործընթացներին և կառավարչական հաշվետվությունների պատրաստմանը
- Food & Beverage cost-ի վերլուծության աջակցություն և մարժայի վերահսկում
- Ապրանքների մուտքագրում և ապրանքային մնացորդների մշտական վերահսկողություն
- Բաղադրատոմսերի կազմում և ինքնարժեքի հաշվարկ
- Մասնակցություն գույքագրման գործընթացներին և շեղումների վերլուծություն
- Համագործակցություն խոհանոցի, պահեստի և սպասարկման թիմերի հետ՝ ծախսերի օպտիմալացման նպատակով
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Համակարգչային հմտություններ՝ MS Excel, MS Word
- Triosoft ծրագրի իմացություն
- Taxservice.am հարթակի տիրապետում
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ․ հասցեին՝ avetis.grigoryan.1991@gmail.com նամակի թեմայում նշելով «Հաշվետար»։
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։