Բրենդի առաջխաղացման մասնագետ
ASEDL ընկերությունը փնտրում է Բրենդի առաջխաղացման մասնագետի , ով կօգնի զարգացնել ընկերության բրենդը, բարձրացնել ճանաչելիությունը և ներկայացնել ASEDL-ի նախագծերը, լուծումներն ու ձեռքբերումները թիրախային լսարանին։
Եթե ստեղծագործական գաղափարները համատեղում եք կազմակերպված աշխատանքի և արդյունքի վրա կենտրոնանալու հետ, ապա այս հաստիքը կարող է հենց Ձեզ համար լինել։
Մշակել և իրականացնել ASEDL ընկերության բրենդների առաջխաղացման ռազմավարությանը համապատասխան նախաձեռնություններ։
Մասնակցել բրենդի հաղորդակցության և մարքեթինգային արշավների պլանավորմանն ու իրականացմանը։
Կազմակերպել ընկերության նախագծերի, իրականացված աշխատանքների և նորարարական լուծումների ներկայացումը տարբեր հարթակներում։
Մշակել կոնտենտի գաղափարներ և համագործակցել դիզայներների, SMM մասնագետների, լուսանկարիչների և այլ գործընկերների հետ։
Ապահովել ընկերության ակտիվ և գրավիչ ներկայությունը սոցիալական մեդիայի հարթակներում։
Մասնակցել մասնագիտական միջոցառումների, ցուցահանդեսների, սեմինարների և այլ բրենդային միջոցառումների կազմակերպմանը։
Ուսումնասիրել շուկայի և ոլորտի միտումները, մրցակիցների ակտիվությունը և առաջարկել նոր առաջխաղացման գործիքներ։
Աշխատել ճարտարապետների, դիզայներների, կառուցապատողների և այլ թիրախային խմբերի հետ հաղորդակցության զարգացման ուղղությամբ։
Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ։
Հավաքագրել և համակարգել ընկերության նախագծերի վերաբերյալ նյութերը՝ հետագայում դրանք որպես բրենդային և մարքեթինգային կոնտենտ օգտագործելու նպատակով։
Հետևել իրականացված նախաձեռնությունների արդյունքներին և պատրաստել համապատասխան հաշվետվություններ։
Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, PR-ի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, բրենդինգի, PR-ի կամ բրենդի առաջխաղացման ոլորտում։
Սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի գործիքների լավ իմացություն։
Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
Ստեղծագործ մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
Կազմակերպչական և նախագծերի կառավարման հմտություններ։
Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արդյունքի նկատմամբ կենտրոնացվածություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի։
Գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա