Վճարային տեխնոլոգիաների նախագծման և մշակման բաժնի պետ
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Վճարային տեխնոլոգիաների նախագծման և մշակման բաժնի պետ, ով կղեկավարի համակարգային վերլուծաբանների և թեստավորողների աշխատանքը, ինչպես նաև կնպաստի վճարային տեխնոլոգիաների զարգացման և նոր լուծումների ներդրման գործընթացին։ Բաժնի պետը պատասխանատու կլինի վճարային համակարգերի և ինտեգրացիոն լուծումների նախագծման, տեխնիկական պահանջների մշակման ու նախագծերի տեխնիկական իրականացման համակարգման համար։
Կազմակերպել և համակարգել համակարգային վերլուծաբանների և թեստավորողների աշխատանքը, սահմանել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը։
Մասնակցել նոր վճարային համակարգերի և ծառայությունների նախագծմանն ու զարգացմանը։
Նախագծել և գնահատել վճարային համակարգերի ու ինտեգրացիոն լուծումների ճարտարապետությունը։
Վերահսկել տեխնիկական և գործառութային պահանջների, API պայմանագրերի (API Contracts) և ինտեգրացիոն լուծումների մշակումը։
Համագործակցել ծրագրավորման (Development), տեղեկատվական անվտանգության, ՏՏ ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման (IT Operations) թիմերի, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ։
Վերահսկել նախագծերի տեխնիկական առաջընթացը, բացահայտել տեխնիկական ռիսկերը և հետևել դրանց կառավարմանը։
Ապահովել մշակվող լուծումների որակը, հուսալիությունը և սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը։
Վճարային համակարգերի և վճարային տեխնոլոգիաների լավ իմացություն։
Համակարգային վերլուծության և տեխնիկական լուծումների նախագծման փորձ։
API-ների, տվյալների փոխանակման ձևաչափերի և սինխրոն ու ասինխրոն ինտեգրացիոն մեխանիզմների, հաղորդագրությունների հերթերի լավ իմացություն՝ (REST, SOAP, JSON, XML, Message Queues և այլն)
Վճարային համակարգերի և ինտեգրացիոն լուծումների ճարտարապետություն նախագծելու ու գնահատելու կարողություն։
Ծրագրային ապահովման մշակման կենսափուլի (Software Development Life Cycle, SDLC) և թեստավորման գործընթացների իմացություն։
Թիմի կառավարման և տարբեր ստորաբաժանումների ու արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցության փորձ։
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
Վերլուծական մտածողություն և բարդ տեխնիկական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողություն։
Առաջնահերթությունները սահմանելու, առաջադրանքները բաշխելու և արդյունքները վերահսկելու կարողություն։
Հստակ և արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական շահագրգիռ կողմերի հետ աշխատելու համար։
Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։