Միջազգային վճարային համակարգերի կանոնների և պահանջների համապատասխանության մասնագետ
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Գործառնական բաժնի մասնագետ, ով ունի միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard և այլն) հետ աշխատելու փորձ, ծանոթ է դրանց կանոններին, տեխնիկական փաստաթղթերին և պատրաստ է ապահովել Ընկերության ու անդամ բանկերի համապատասխանությունը միջազգային վճարային համակարգերի պահանջներին։
Ապահովել միջազգային վճարային համակարգերի (ՄՎՀ) կանոնների և պահանջների համապատասխանությունը.
հավաքագրել և ուսումնասիրել ՄՎՀ-ների տեղեկագրերը (Announcements) և այլ պաշտոնական հրապարակումները,
վերլուծել գործող կանոնները և սպասվող փոփոխությունները,
անհրաժեշտության դեպքում համագործակցել ծրագրային մատակարարի հետ՝ ապահովելով պահանջվող ծրագրային փոփոխությունների իրականացումը,
պատրաստել և անդամ բանկերին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը։
Համագործակցել Visa, Mastercard և այլ միջազգային վճարային համակարգերի ներկայացուցիչների հետ։
Աշխատել Mastercard Data Integrity հարթակում.
վերահսկել անդամ բանկերի համապատասխանությունը Mastercard վճարային համակարգի պահանջներին,
ուսումնասիրել հայտնաբերված խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և առաջարկել շտկման մեխանիզմներ,
խնդիրների վերաբերյալ ժամանակին տեղեկացնել անդամ բանկերին և Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,
վարել ծրագրային մատակարարի պորտալում ներկայացվող հայտերը,
Մասնակցել ՄՎՀ-ների կանոնների ներդրման, փոփոխությունների և նոր պահանջների իրականացման գործընթացներին:
Բարձրագույն կրթություն,
Միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard) կանոնների և փաստաթղթերի իմացություն,
Քարտային պրոցեսինգի ոլորտում առնվազն 3 տարի աշխատանքային փորձ,
Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (փաստաթղթերի ուսումնասիրության և գործնական նամակագրության համար),
Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և մանրուքներին ուշադրություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլեկտրոնային հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։