IT Auditor

ARMECONOMBANK OJSCYerevanstaffampaskelbta 2026-09-07

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է բարձր որակավորում ունեցող ՏՏ աուդիտորի՝ Ներքին աուդիտի վարչությունում աշխատելու համար: Աշխատակիցը կմասնակցի ՏՏ, գործառնական և խարդախության ռիսկերի ստուգումների պլանավորմանը, կատարմանը և ամփոփմանը՝ համապատասխան միջազգային ստանդարտներին:

Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված ՏՏ և ՏԱ  ռիսկերի զսպմանն ուղղված հանձնառությունների (ստուգումների) նախապատրաստում և իրականացում, մասնավորապես ռիսկերի բացահայտում, գնահատում և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացների օժանդակում,

Ներքին աուդիտի վարչությանը վերաբերող ներքին կանոնակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում,

Ներքին հսկողության նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,

Բանկի ՏՏ և ՏԱ ներհատուկ ռիսկերի վերաբերյալ պարբերական վերլուծությունների իրականացում,

Վարչության պետի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում,

Անհրաժեշտության դեպքում գործուղումներ դեպի մարզային մասնաճյուղեր:

Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր իմացություն,

Վերլուծական մտածելակերպ (ռիսկերի բացահայտում, գնահատում, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում),

Համակարգչային հմտություններ (Microsoft Office ծրագրային փաթեթի տիրապետում),

Պարկեշտություն, օրինապահություն, հաղորդակցման հմտություն և թիմում աշխատելու ունակություն,

Խրախուսվում է նաև CIA (Certified Internal Auditor) կամ ACCA (Association of Chartered Accountants) որակավորման առկայությունը:

Տեխնիկական հմտություններ

Microsoft Office

Լեզվի  իմացություն

Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց, ռուսերենի լավ իմացություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ՏՏ և ՏԱ ռիսկերի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում

Արտոնություններ՝

Բժշկական ապահովագրություն

Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար

Բոնուսային և խրախուսական համակարգ

Կարիերայի առաջխաղացման հնարավորություն

Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ

Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)

Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

Պահանջվող փաստաթղթերը

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել  hrm@ aeb.am  էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները

Հետադարձ կապ՝

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))