Leading specialist of Financial Risk Management Unit
Բանկի ֆինանսական ռիսկերի քանակական գնահատման, վերլուծության և մշտադիտարկման իրականացում և զարգացում, ֆինանսական ռիսկերի գնահատման մեթոդաբանությունների և գործիքների կատարելագործմանն աջակցություն, ինչպես նաև համապատասխան հաշվետվությունների և վերլուծական նյութերի պատրաստում։
Ֆինանսական ռիսկերի նույնականացում, մշտադիտարկում, քանակական գնահատման պարբերական հաշվարկների և վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների կազմում,
Սթրես թեստավորման հաշվարկների իրականացում և սցենարային վերլուծության գործընթացներին մասնակցություն,
Ֆինանսական ռիսկերի մոդելների հիման վրա ռիսկերի գնահատում և հաշվետվությունների կազմում,
Ֆինանսական ռիսկերի գծով տնտեսական կապիտալի հաշվարկների իրականցում,
Մասնակցություն կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացին և վերականգնման ծրագրին առնչվող մոդելների և սթրեսս թեստերի իրականացմանը,
Բանկի ռիսկի ախորժակի ցուցանիշների սահմանաչափերի հաշվարկ և դրանց մշտադիտարկում,
Գործընկեր կազմակերպությունների գծով ռիսկի սահմանաչափերի մշակում և պարբերական մշտադիտարկում,
Տվյալների բազաներից (SQL) ռիսկերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մշակում,
Ռիսկերի գնահատման և հաշվետվության համար անհրաժեշտ ավտոմատացված հաշվետվությունների (Python/R/PowerBI) մշակում։
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, մաթեմատիկական կամ ակտուարական ոլորտներում
Բանկային կամ ֆինանսական ոլորտում 1-2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին ռիսկերի կառավարման ոլորտում
Microsoft Excel-ի գերազանց իմացություն, տվյալների հարցումների և վերլուծության նպատակով SQL-ի կիրառական տիրապետում, Python/ R ծրագրավորման լեզուների և Power BI իմացություն
Վիճակագրական և էկոնոմետրիկ մոդելների տիրապետում
Բանկային գործի և հիմնական ֆինանսական գործիքների իմացություն
Արագ կողմնորոշվելու ունակություն
Թիմային աշխատանքի և բանակցություններ վարելու կարողություններ
Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն