Corporate and SME Credit risk chief specialist
Կորպորատիվ և ՓՄՁ վարկային հայտերի ուսումնասիրության շրջանակներում վարկային ռիսկերի ուսումնասիրություն և բացահայտված վարկային ռիսկերի նվազեցման/զսպման ուղղությամբ առաջարկների ներկայացում:
Բիզնես ստորաբաժանումների կողմից իրականացված առևտրային վարկերի վերլուծության ստուգում և ներքին ակտերին համապատասխանության ստուգում
Վարկային հայտերի պատրաստման և վերլուծության շրջանակներում մասնագիտական օժանդակության տրամադրում համապատասխան բիզնես ստորաբաժանմանը
Բիզնես վարկերի ռիսկերի բացահայտում, գնահատում, բացահայտված ռիսկերի կառավարմանն ուղղված պայմանների սահմանում և եզրակացության տրամադրում
Առևտրային վարկավորման ոլորտները կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցություն, առաջարկությունների ներկայացում, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունների իրականացում
Իրավաբանական անձանց ներքին վարկանշավորման սքոր համակարգի մշակում և բարելավում
Վարկային նոր պրոդուկտների ներդրման ռիսկերի գնահատում
Վարկային պորտֆելի որակի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում
Բարձրագույն կրթություն /տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ հարակից մասնագիտություններում/
5+ տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, մասնավորապես միջին և խոշոր բիզնես վարկավորման և/կամ բիզնես ռիսկերի կառավարման ոլորտում
Բիզնես վարկավորման գործընթացի գերազանց իմացություն
Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների կազմման, ընթերցման և ուսումնասիրության փորձ և գիտելիքներ
MS Office, մասնավորապես Excel-ի գերազանաց իմացություն
Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն
Վարկային ռիսկերի գնահատման մեթոդների գերազանց իմացություն
Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն