Business Loan officer, Yerevan branch network
Բիզնես վարկային մասնագետն ապահովում է բիզնես վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:
Իրականացնել բիզնես հաճախորդների վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում, վերջիններիս տրամադրել ընդլայնված խորհրդատվություն:
Նախաձեռնել Բիզնես վարկային հայտի գործընթաց, իրականացնել հայտի հիման վրա հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, ԻԱ/ԱՁ հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում:
Ներկայացված տվյալների և փաստաթղթերի հիման վրա տալ հաճախորդի վերաբերյալ պատշաճ վերլուծված տեղեկատվություն և բիզնես վերլուծության եզրակացությունը:
Կազմակերպել Գրավ հանդիսացող գույքի նախնական գնահատման գործընթաց, ինչպես նաև գույքի և բիզնեսի մոնիտորինգ այցելություններ:
Կազմել, վերլուծել և ներկայացնել հաճախորդների բիզնես վարկերի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ:
Ներկայացնել բիզնես վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը:
Կազմակերպել, համակարգել հաստատված վարկի տրամադրման գործընթացը:
Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բիզնես վարկային մասնագետ
Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
Վերլուծական մտածողություն
Գերազանց հաղորդակցման հմտություններ
Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
Թիմային աշխատանքի ունակություններ:
Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: