WMS Process Controller / WH Dispatcher
Փնտրում ենք բարձր պատասխանատվությամբ և կազմակերպչական ուժեղ հմտություններով WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր , ով կաշխատի անմիջապես պահեստի տարածքում: Թեկնածուն չի հանդիսանում ֆիզիկական աշխատանք կատարող անձնակազմ. նրա դերն է կազմակերպել, համակարգել և վերահսկել պահեստի ամենօրյա գործունեությունը միջազգային WMS համակարգի միջոցով: Նա լինելու է սահմանված ընթացակարգերի ( SOPs ) գլխավոր ներդրողն ու վերահսկողը «դաշտում»՝ ապահովելով, որ պահեստի աշխատակիցները ճշգրիտ հետևեն համակարգի հրահանգներին:
Գործընթացների կառավարում և վերահսկողություն. Պահեստի ամենօրյա ռուտինայի (ապրանքների ընդունում, հասցեավորված տեղավորում, պատվերների հավաքագրում և բարձում) կառավարում և դրանց ճշգրիտ իրականացման վերահսկում WMS Logareon համակարգի միջոցով:
SOP- ների ներդրում գործնականում. Ադմինիստրատորի կողմից մշակված ստանդարտ ընթացակարգերի (SOPs) կիրառման վերահսկում պահեստի աշխատակիցների կողմից, սխալների կանխարգելում և ուղղում հենց տեղում:
Առաջադրանքների բաշխում (Dispatching). WMS համակարգում ստեղծված հավաքագրման թերթիկների (Picking lists) և առաջադրանքների օպերատիվ բաշխում պահեստի աշխատակիցներին և դրանց կատարման ժամկետների մոնիտորինգ:
Խնդիրների արագ արձագանքում. Պահեստում առաջացող ընթացիկ խնդիրների (ապրանքի պակասորդ, հասցեի անհամապատասխանություն, տեխնիկական խափանումներ) առաջնային ախտորոշում և արագ համագործակցություն WMS Ադմինիստրատորի հետ:
Տվյալների համադրում. Պահեստային փաստացի շարժերի և WMS համակարգի տվյալների միջև 100% ճշգրտության ապահովում:
Փորձառություն. Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստի օպերատոր, հաշվետար, դիսպետչեր կամ լոգիստիկայի համակարգող: 1C, iiko կամ այլ հաշվառման/WMS ծրագրերով աշխատանքի փորձը պարտադիր է:
Կազմակերպչական և վերահսկողական հմտություններ. Աշխատանքային ընթացքը կազմակերպելու, կառավարելու և պահեստի անձնակազմին ուղղորդելու/վերահսկելու ունակություն:
Ուշադրություն դետալներին. Բարձր կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն՝ համակարգային և ֆիզիկական տվյալների անհամապատասխանություններից խուսափելու համար:
Համակարգչային գիտելիքներ. MS Office-ի (հատկապես MS Excel) լավ տիրապետում, տեխնոլոգիական սարքավորումներով (Տվյալների հավաքագրման տերմինալներ՝ TSD, սկաներներ) արագ աշխատելու ունակություն:
Լեզուներ. Հայերենի գերազանց տիրապետում: Ռուսերենի տարրական իմացությունը (ծրագրի միջերեսը կամ տերմինները հասկանալու համար) կդիտվի որպես առավելություն:
Աշխատավայրը գտնվում է Թաիրովում։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.