Բրենդ Մենեջեր
Ալֆա Ֆուդ Սերվիս Ընկերությունը փնտրում է փորձառու բրենդ մենեջերի, ով ապահովելու է բրենդի/ների համար սահմանված շահութաբերությունը, բրենդի մրցունակությունն ու շուկայում առավելագույն ներկայացվածությունը և վերահսկելու է պահեստում պաշարների օպտիմալ մակարդակը (առանց Out of Stock-ի և Overstock-ի)։
Իրականացնում է բրենդ(ների) ամսական/եռամսյակային հասույթի, համախառն շահույթի պլանավորումը և վերահսկում է դրանց կատարումը:
Մշակում և ներկայացնում է բրենդի(ների) զարգացման համար անհրաժեշտ մարքեթինգային ակտիվությունները և բյուջեն։ Վերահսկում է հաստատված մարքեթինգային բյուջեի կատարումը։ Գնահատում է դրանց արդյունավետությունը:
Մասնակցում է նոր ապրանքների շուկա մուտքի պլանների մշակմանը և իրականացմանը:
Իրականացնում է մրցակիցների մոնիթորինգ, գնային համեմատականներ, տվյալների հավաքագրում և վերլուծություն:
Կառավարում և զարգացնում է մատակարարների հետ համագործակցությունը՝ ներառյալ համատեղ զարգացման պլանների, մարքեթինգային աջակցության, ուսուցման և նորույթների փորձարկման համակարգումը:
Ըստ ամսական/ եռամսյակային պլանի և սեզոնայնության՝ Ներմուծման բաժնի հետ համագործակցությամբ, կազմում են ապրանքների պատվերը մատակարարներին:
Իրականացնում է պահեստային մնացորդների, Out of Stock-ի, Overstock-ի, ժամկետանց ռիսկերի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ահազանգում է կատեգորիայի ղեկավարին:
Կատարում է ERP համակարգում իր բրենդին(ներին) վերաբերող տվյալների արդիականացում, գնային առաջարկների նախապատրաստում, վաճառքի թիմին ապրանքների վերաբերյալ տեղեկությունների և մարքեթինգային նյութերի տրամադրում:
Կազմակերպում և իրականացնում է դեմոնստրացիաներ, սեմինարներ, ուսուցումներ (տեխնոլոգ-դեմոնստրատորների հետ համատեղ)։
Բարձրագույն կրթություն
Առնվազն 2 տարվա փորձ բրենդ/կատեգորիայի մենեջմենթի ոլորտում (սննդի և խմիչքի կատեգորիայի/բրենդ մենեջմենթի ոլորտներում փորձը կդիտարկվի որպես առավելություն)
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
Վերլուծական մտածողություն, մանրունքներին ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։