Վերլուծաբան/տվյալների որակի պատասխանատու

Alpha Food Service CJSCYerevanstaffampaskelbta 2026-09-15
Privaloma:PythonDataAIE-Commerce

Մենք փնտրում ենք վերլուծաբան/տվյալների որակի պատասխանատու ՝ մեր թիմին միանալու համար։

Այս դերի հիմնական նպատակն է ապահովել, որ ընկերության տվյալները լինեն ճշգրիտ, ամբողջական՝ հաշվետվությունների, բիզնես վերլուծության և մեքենայական ուսուցման նախագծերի համար։

Պարբերաբար ստուգել ընկերության հիմնական բազան և բացահայտել սխալները, բացակայող տեղեկությունները, կրկնօրինակներն ու անհամապատասխանությունները։

Ստուգել հաճախորդների, ապրանքների, վաճառքների, պաշարների և այլ բիզնես տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։

Բացահայտել հաճախորդների սխալ դասակարգումները, կատեգորիաները, տարածաշրջանները, պատասխանատու մենեջերների նշանակումները և հիմնական բազայի այլ սխալները։

Համեմատել տվյալները տարբեր հաշվետվությունների, համակարգերի և տվյալների աղբյուրների միջև։

Ընկերության կառավարման համակարգում բազաների վարման, տվյալների մուտքագրման, դասակարգման վերահսկողություն, սխալների՝ դրանց սկզբնաղբյուրների բացահայտում և ուղղման աջակցություն:

Պատրաստել ուղղման ենթակա գրառումների ցանկեր և անհրաժեշտության դեպքում համակարգել հայտնաբերված խնդիրները համապատասխան ստորաբաժանումների հետ։

Աջակցել տվյալների որակի պարբերական հաշվետվությունների և ամփոփագրերի պատրաստմանը։

Աջակցել վերլուծաբանների թիմին տվյալների ստուգման, նախապատրաստման, համադրման և հիմնական վերլուծական աշխատանքներում։

Մասնակցել տվյալների ստուգմանը՝ նախքան դրանք օգտագործելը dashboard-ներում, հաշվետվություններում, կանխատեսումներում և ML մոդելներում։

Օպերացիոն ցուցանիշների, վաճառքների տրենդների և ուղղությունների արդյունավետության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում:

Վաճառքի գործընթացներում շեղումների, ռիսկերի և օպտիմալացման հնարավորությունների բացահայտում:

Վերլուծական եզրակացությունների և գործնական առաջարկությունների պատրաստում ղեկավարության և վաճառքի բաժնի համար:

Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների (Sales Reports) կազմում:

Բարձրագույն տեխնիկական կրթություն,

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես վերլուծաբան, օպերացիոնիստ-վերլուծաբան կամ վաճառքների վերլուծության մենեջեր,

Excel-ի խորացված գիտելիքներ, գրաֆիկների և կառավարման վահանակների կառուցման կարողություններ,

Վերլուծություններ իրականացնելու կարողություններ և փորձ` ABC/XYZ վերլուծության, վաճառքի ձագարի և պրոմո-ակցիաների արդյունավետության վերլուծության փորձ,

CRM գործիքների իմացություն և CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ (Bitrix24, 1C ERP, Odoo),

Համակարգային մտածողություն, մեծ տվյալների հետ աշխատելու կարողություն, ներկայացման հմտություններ, պատասխանատվության զգացողության բարձր մակարդակ,

Մանրուքների նկատմամբ ուշադրություն` թվային սխալների և հաշվետվություններում անհամապատասխանությունների նկատմամբ անհանդուրժողականություն,

Գրաֆիկների և թվերի վերահսկողություն, իրական բիզնես գործընթացները տեսնելու ունակություն,

Արագություն և ճկունություն՝ մոդելների արագ վերակառուցում մուտքային տվյալների փոփոխության դեպքում,   

Լավ հաղորդակցման հմտություններ և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն,

Փորձը FMCG, e-commerce, դիստրիբյուցիայի ոլորտներում կդիտվի որպես առավելություն,

BI գործիքներ իմացությունը,  SQL-ի և Python-ի հիմնական գիտելիքները վերլուծության համար կդիտվեն որպես առավելություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն  hr@foodservice.am  էլ․ հասցեին՝ նշելով  հաստիքի անվանումը  թեմա դաշտում։

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.