Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգ-դեմոնստրատոր

Alpha Food Service CJSCYerevanstaffampaskelbta 2026-09-13

Մենք փնտրում ենք հացի և հացաբուլկեղենի արտադրության մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող, բայց միաժամանակ խարիզմատիկ, մարդկանց հետ ազատ շփվող և հաճույքով որպես գործընթացի «դեմք» հանդես եկող մասնագետի։ Եթե Դուք սիրում եք և կարողանում եք գեղեցիկ ցուցադրել, պատմել և մատչելի սովորեցնել, իսկ հացի և հացաբուլկեղենի արտադրությունն իսկապես Ձեր մասնագիտական ոլորտն է, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

Տեխնոլոգ-դեմոնստրատորի դերում Դուք լինելու եք մեր տեխնոլոգիական գիտելիքի և արտադրանքի ներկայացնողը։ Ձեր առաքելությունն է՝ հացի և հացաբուլկեղենի պատրաստման գործընթացները ներկայացնել գործնական, հասկանալի և հետաքրքիր ձևով՝ ստեղծելով վստահություն և ներգրավվածություն յուրաքանչյուր լսարանի հետ։

Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացների գործնական ցուցադրում։

Նոր արտադրատեսակների և բաղադրատոմսերի փորձարկում ու ներկայացում։

Արտադրանքի տեխնոլոգիական առանձնահատկությունների ներկայացում։

Դեմոնստրացիաների, ուսուցումների և մասնագիտական միջոցառումների իրականացում։

Հումքի և արտադրական գործընթացների որակի վերահսկում։

Թիմի, գործընկերների և լսարանի հետ ակտիվ մասնագիտական հաղորդակցություն։

Նոր տեխնոլոգիաների և արտադրական լուծումների ուսումնասիրություն ու կիրառում։

Հացի և հացաբուլկեղենի արտադրության, տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական բարձր գիտելիքներ։

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը տեխնոլոգի և/կամ հացթուխի հաստիքում պարտադիր է։

Գերազանց հաղորդակցման հմտություններ և տարբեր լսարանների հետ կապ ստեղծելու կարողություն։

Ցուցադրման և ներկայացման հմտություններ՝ կարողանալ ոչ միայն պատրաստել, այլև հետաքրքիր ձևով ցույց տալ և բացատրել՝ այդ թվում տեսախցիկի առաջ։

Բարձր պատասխանատվություն և ուշադրություն տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ։

Նախաձեռնողականություն, ստեղծագործ մտածողություն և նոր գաղափարներ փորձարկելու պատրաստակամություն։

Տեխնոլոգիական գործընթացները գործնականում ներկայացնելու և սովորեցնելու կարողություն։

Նոր տեխնոլոգիաներ և արտադրանքի զարգացման ուղղություններ ուսումնասիրելու պատրաստակամություն։

Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես լավ տեխնոլոգի։

Մենք փնտրում ենք մասնագետի, ով կարող է ցուցադրել, բացատրել, ներգրավել և ոգեշնչել։

Ընկերությունը մշտապես կազմակերպում և ստեղծում է հնարավորություն ձեռք բերել միջազգային լավագույն փորձը, պրոֆեսիոնալների հետ փորձի փոխանակման, մաստեր կլասսների և այլ միջոցառումների մասնակցության շնորհիվ։

Եթե Դուք այն մարդն եք, ում հետ հացի պատրաստման գործընթացը դառնում է ոչ միայն տեխնոլոգիա, այլև հետաքրքիր փորձառություն՝ սպասում ենք Ձեր դիմումին։ Ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին՝ նշելով հաստիի անվանումը։

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.