Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
ի հիմնական առաքելությունն է մշակել և իրականացնել ընկերության PR և հաղորդակցության ռազմավարությունը՝ նպաստելով ընկերության դրական իմիջի, հեղինակության և հանրային ճանաչելիության ամրապնդմանը, ինչպես նաև ապահովելով արդյունավետ և երկարաժամկետ համագործակցություն մեդիա գործընկերների, հանրային և մասնագիտական շրջանակների և ընկերության զարգացման առաջնահերթություններից բխող այլ թիրախային խմբերի հետ։
Մշակել, իրականացնել և պարբերաբար վերանայել ընկերության PR և հաղորդակցության ռազմավարությունը՝ համապատասխանեցնելով այն ընկերության բիզնես նպատակներին և ռազմավարական առաջնահերթություններին։
Սահմանել և վերահսկել տարեկան PR բյուջեն, գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը։
Պլանավորել, կազմակերպել և իրականացնել թիրախավորված PR արշավներ, ինչպես նաև գնահատել դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը։
Սահմանել և կառավարել ընկերության կողմից արտաքին ու ներքին լսարանների հետ հաղորդակցվող հիմնական ուղերձների համակարգը և ապահովել դրանց հետևողական կիրառումը հաղորդակցության բոլոր ալիքներում։
Համագործակցել մարքեթինգի, վաճառքի, HR-ի և այլ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով ընկերության միասնական և հետևողական հաղորդակցություն քաղաքականության իրականացումը։
Կազմակերպել և համակարգել PR միջոցառումներ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ, հանրային միջոցառումներ և այլ հաղորդակցական նախաձեռնություններ։
Կառավարել և զարգացնել հարաբերությունները լրատվամիջոցների, լրագրողների, գործընկերների, հանրային կարծիք ձևավորողների, ոլորտային կազմակերպությունների և այլ առանցքային գործընկերների ու թիրախային խմբերի հետ։
Ապահովել ընկերության պատշաճ և հետևողական ներկայացվածությունը արտաքին հաղորդակցության բոլոր հարթակներում։
Վերահսկել ընկերության վերաբերյալ արտաքին հարթակներում հրապարակվող տեղեկատվությունը, ապահովել դրա ճշգրտությունը, արդիականությունը և պարբերական թարմացումը։
Մշակել և տարածել ընկերության գործունեության, ձեռքբերումների, նորությունների և կարևոր նախաձեռնությունների վերաբերյալ հաղորդագրություններ և տեղեկատվական նյութեր։
Մշակել և իրականացնել ընկերության բրենդի իմիջի, հեղինակության և հանրային ընկալման բարելավմանն ուղղված PR և հաղորդակցության նախաձեռնություններ։
Մշտադիտարկել ընկերության և բրենդների վերաբերյալ հանրային արձագանքը, լրատվական դաշտը և սոցիալական մեդիայի միջավայրը՝ հնարավոր ռիսկերը և հնարավորությունները ժամանակին բացահայտելու նպատակով։
Անհրաժեշտության դեպքում մշակել և իրականացնել ճգնաժամային հաղորդակցության գործողություններ՝ ընկերության հեղինակության և հանրային վստահության պահպանման նպատակով։
Համակարգել ընկերության մասնակցությունը ոլորտային ասոցիացիաներում, ցուցահանդեսներում և համաժողովներում։
Կառավարել PR նախագծերի և միջոցառումների շրջանակում արտաքին գործընկերների, PR և հաղորդակցման գործակալությունների, ինչպես նաև ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը։
Պարբերաբար պատրաստել PR և հաղորդակցության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ՝ ներկայացնելով հիմնական ցուցանիշները, իրականացված աշխատանքների արդյունքները, արդյունավետության գնահատականը և զարգացման առաջարկությունները ղեկավարությանը։
Բարձրագույն կրթություն՝ PR-ի, մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում։
PR և հաղորդակցության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ , որից առնվազն 1 տարին՝ ղեկավար պաշտոնում ։
PR ռազմավարությունների, հաղորդակցման արշավների և միջոցառումների պլանավորման ու իրականացման փորձ։
Գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
Մեդիայի, սոցիալական մեդիայի և PR-ի ժամանակակից գործիքների ու հարթակների հետ աշխատելու փորձ։
Թվային հաղորդակցության և սոցիալական մեդիայի հիմնական գործիքների լավ իմացություն։
Բովանդակություն մշակելու, խմբագրելու և տարբեր թիրախային լսարանների համար հստակ ու ազդեցիկ հաղորդագրություններ ձևակերպելու կարողություն։
Բարձր կազմակերպչական և թիմի կառավարման հմտություններ։
Վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրներն ու հնարավորությունները արագ բացահայտելու և արդյունավետ լուծումներ մշակելու ունակություն։
Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքահեն աշխատանքային մոտեցում։
Միաժամանակ մի քանի նախագծեր, խնդիրներ և առաջնահերթություններ արդյունավետ կառավարելու կարողություն։
Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու և ճնշման պայմաններում հիմնավորված որոշումներ կայացնելու կարողություն։
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@foodservice.am էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա դաշտում։
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.
- hr@foodservice.amhr@foodservice.am