Գինու կատեգորիայի բրենդ մենեջեր
ը պատասխանատու է ընկերության գինու կատեգորիայի զարգացման, շահութաբերության, շուկայական դիրքավորման, տեսականու արդյունավետ կառավարման և վաճառքի աճի համար։
Պաշտոնի հիմնական նպատակն է ձևավորել և զարգացնել մրցունակ գինու պորտֆել՝ ապահովելով յուրաքանչյուր բրենդի և ապրանքատեսակի ճիշտ դիրքավորումը, գնային քաղաքականությունը, հասանելիությունը և վաճառքի արդյունավետությունը՝ միաժամանակ պահպանելով կատեգորիայի օպտիմալ պաշարային մակարդակը։
Բրենդ մենեջերը նաև պատասխանատու է գինու ապրանքանիշերի պատմության, ծագման, արտադրողի, խաղողի տեսակների, արտադրության տարածաշրջանի, հողակլիմայական պայմանների, գինեգործական առանձնահատկությունների և սպառողական արժեքի ճիշտ և ամբողջական ներկայացման համար՝ վաճառքի թիմին, գործընկերներին և վերջնական սպառողին։
Իրականացնում է բրենդ(ների) ամսական/եռամսյակային հասույթի, համախառն շահույթի պլանավորումը և վերահսկում է դրանց կատարում:
Մշակում և ներկայացնում է բրենդի(ների) զարգացման համար անհրաժեշտ մարքեթինգային ակտիվությունները և բյուջեն։ Վերահսկում է հաստատված մարքեթինգային բյուջեի կատարումը։
Մասնակցում է նոր ապրանքների շուկա մուտքի պլանների մշակմանը և իրականացմանը
Իրականացնում է մրցակցային մոնիթորինգ, գնային համեմատականներ, տվյալների հավաքագրում և վերլուծություն
Կառավարում և զարգացնում է մատակարարների հետ համագործակցությունը՝ ներառյալ համատեղ զարգացման պլանների, մարքեթինգային աջակցության, ուսուցման և նորույթների փորձարկման համակարգումը
Ըստ ամսական/ եռամսյակային պլանի և սեզոնային վերլուծության ներմուծման բաժնի հետ միասին կազմում են ապրանքների պատվերը մատակարարներին
Իրականացնում է պահեստային մնացորդների, Out of Stock-ի, Overstock-ի, ժամկետանց ռիսկերի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ահազանգում է կատեգորիայի ղեկավարին
Կատարում է ERP համակարգում տվյալների արդիականացում, գնային առաջարկների նախապատրաստում, վաճառքի թիմին ապրանքների վերաբերյալ տեղեկությունների և մարքեթինգային նյութերի տրամադրում
Կազմակերպում և իրականացնում է դեմոնստրացիաներ, սեմինարներ, ուսուցումներ (տեխնոլոգների հետ համատեղ)։
Բարձրագույն կրթություն
Առնվազն 2 տարվա փորձ գինու բրենդ/կատեգորիայի մենեջերի, կավիստի կամ սոմելյեի հաստիքում
Գինու ոլորտում մասնագիտական կրթությունը՝ WSET, CMS կհամարվի էական առավելություն։
Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@foodservice.am էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա դաշտում։
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.