Head of Terminal Network Maintenance and Operations Department

ALE PAY CJSCYerevanstaffampaskelbta 2026-10-26
Lead

Your tasks

Ապահովել Ընկերության վճարային տերմինալային ցանցի անխափան աշխատանքը, վճարային գործառնությունների պատշաճ կազմակերպումն ու վերահսկումը, ներառյալ գործարքների գրանցումը, մշակումը և պրոցեսինգը, վճարային փաստաթղթերի մշակումը, դրամական փոխանցումների և էլեկտրոնային փողի շարժի հետ կապված գործառնությունների ընթացիկ ձևակերպումը, գործարքների արդյունքների համադրումը, գործառնական փաստաթղթերի հավաքագրումն ու պահպանումը, ինչպես նաև գործառնական գործընթացների արդյունավետությունն ու դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրության, Կենտրոնական բանկի պահանջների և Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին։

  • Կազմակերպել և վերահսկել Ընկերության վճարային տերմինալային ցանցի անխափան շահագործումը, տեխնիկական սպասարկումը, տեղադրումը և փոխարինումը։
  • Վերահսկել տերմինալների տեխնիկական վիճակը, անսարքությունների վերացումը, կանխարգելիչ սպասարկումը և գործառնական արդյունավետության ցուցանիշները։
  • Կազմակերպել և վերահսկել վճարային գործարքների գրանցման, մշակման և պրոցեսինգի գործընթացները՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու ժամանակին իրականացումը։
  • Կազմակերպել վճարային փաստաթղթերի մշակումը, դրամական փոխանցումների, էլեկտրոնային փողի և վճարային համակարգերի հետ կապված գործառնությունների ընթացիկ ձևակերպումն ու հաշվառումը։
  • Ապահովել կատարված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերի և էլեկտրոնային գրառումների հավաքագրումը, համակարգումը և պահպանումը։
  • Կազմակերպել վճարային գործարքների արդյունքների համադրումը, անհամապատասխանությունների բացահայտումը և դրանց կարգավորման գործընթացը։
  • Վերահսկել գործառնական սխալների, մերժված և չմշակված գործարքների, վերադարձների ու այլ բացառիկ դեպքերի ուսումնասիրությունն ու կարգավորումը։
  • Համակարգել աշխատանքները բանկերի, վճարային համակարգերի, տեխնիկական մատակարարների և այլ գործընկերների հետ՝ ապահովելով գործառնական գործընթացների անխափան իրականացումը։
  • Ապահովել գործառնությունների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության, Կենտրոնական բանկի պահանջների և Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին՝ իր իրավասությունների շրջանակում։
  • Կազմակերպել բաժնի աշխատակիցների աշխատանքը, պատրաստել գործառնական հաշվետվություններ, վերլուծել գործունեության ցուցանիշները և ներկայացնել գործընթացների բարելավման առաջարկություններ։

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
  • Աշխատանքային փորձ վճարային ծառայությունների, բանկային գործառնությունների, վճարային տերմինալների սպասարկման կամ հարակից ոլորտներում։
  • Վճարային գործառնությունների և դրանց հաշվառման գործընթացների իմացություն։
  • ՀՀ օրենսդրության և վճարահաշվարկային ոլորտը կարգավորող պահանջների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։
  • Թիմային աշխատանքի կազմակերպման և գործընկերների հետ արդյունավետ համագործակցության կարողություն։

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վճարահաշվարկային կամ բանկային ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ գործառնական գործընթացների կառավարման կամ համակարգման ուղղությամբ։