Մոդելների Վալիդացիայի Ավագ Մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffampaskelbta 2026-09-18

Ակբա բանկը փնտրում է իր նոր թիմակցին՝ Մոդելների վալիդացիայի թիմը համալրելու նպատակով:

Իրականացնել Բանկի տարբեր բիզնես գործընթացներում օգտագործվող  մոդելների մուտքային տվյալների որակի ստուգում

Վերանայել և վավերացնել բանկում օգտագործվող մոդելների փաստաթղթավորումը

Մշակել սկզբունքներ և մեթոդաբանություններ՝ մոդելներում օգտագործվող ենթադրությունների և տեսությունների գնահատման և վավերացման համար

Բացահայտել մոդելներում առկա սահմանափակումները և դրանց ազդեցությունը

Վավերացնել մոդելների արդյունքներն ու հաշվետվությունները՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու համահունչությունը

Ներկայացնել առաջարկություններ մոդելների կյանքի ցիկլի և համակարգի բարելավման համար

Իրականացնել մոդելի վալիդացման արդյունքում կատարված առաջարկությունների գծով իրականացված աշխատանքների և արդյունքների հետստուգում

Իրականացնել Բանկում օգտագործվող ներքին և արտաքին մոդելների պարբերական մոնիտորինգ

Պատրաստել և ներկայացնել ամփոփ հաշվետվություններ մոդելների գնահատման, վավերացման և մոնիտորինգի վերաբերյալ

Ուսումնասիրել առկա միջազգային լավագույն փորձը Բանկում գործող մոդելների բարելավման համար

Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան տնտեսագիտության, ֆինանսների կամ վիճակագրության ոլորտներում։

Ֆինանսական և տնտեսագիտական մոդելների մշակման և զարգացման կարողություն։

Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն։

Բանկի եկամուտների և ծախսերի վերլուծության իրականացման իմացություն։

Բանկի ակտիվների և պասիվների կառավարման գործընթացների պատկերացում։

Բանկում կիրառվող գնագոյացման մոդելների իմացություն։

MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում։

Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում։

Միջազգային մասնագիտական վկայականների առկայությունը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն։