ՓՄՁ բիզնեսի խորհրդատու, ք. Աբովյան

Acba Bank OJSCAbovyanstaffampaskelbta 2026-09-17

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի խորհրդատուի աշխատատեղը։

Պլանավորել, թիրախավորել և ձեռնարկել միջոցառումներ պոտենցիալ հաճախորդներ բացահայտելու և ներգրավելու ուղղությամբ,

ՓՄՁ գործող և պոտենցիալ հաճախորդներին իրականացնել բանկի պրոդուկտների նպատակային վա­ճառք­ներ,

Խաչաձև և վերադիր վաճառքներ իրականացնելու միջոցով բարձրացնել գործող հաճախորդների պրոդուկտային ծանրաբեռնվածության մակարդակը, 

Ընդունել վարկերի, վարկային գծերի և Բանկի այլ պրոդուկտների դիմումները և ապահովել պրոդուկտի տրամադրման շղթայի անխափան ընթացքը,

Իրականացնել հաճախորդների տվյալների կառավարումը, ընթացիկ թարմացումները, հավաքագրել Բանկի պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ  տեղեկատվությունը և մուտքագրել Բան­կի տվյալների բազայում,

Իրականացնել իրեն կցված հաճախորդների պորտֆելի կառավարումը, ներառյալ՝ պլանավորումը, մոնիթորինգը և վերլուծությունը, ապահովելով պորտֆելի արդյունավետության բարելավումը,

Ապահովել անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կա­տարումը և նպաստել մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպա­տակ­ներ) կատարմանը,

Խթանել Բանկի թվային և հեռահար ծառայությունների (բջջային և  ինտերնետային ծառայություններ, բան­կոմատներ, կանխիկի ընդունման տերմինալներ և այլն) կիրառումը, 

Իրականացնել ՓՄՁ շուկայի և ոլորտային զարգացումների մշտադիտարկում, վերլուծել մրցակցային միջավայրը և ներկայացնել առաջարկություններ վաճառքի գործընթացը բարելավելու նպատակով։

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների և այլ հարակից ոլորտներում,

Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),

B2B վաճառքի տեխնիկաների իմացություն (SPIN, AIDA, խաչաձև վաճառք, առարկությունների կառավարում և այլն),

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,

Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,

Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,

Ներկայացուցչական հմտություններ,

Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,

Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։