Նոտարական բռնագանձումների իրականացման թիմի մասնագետ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Նոտարական բռնագանձումների իրականացման թիմի մասնագետի աշխատատեղը։
Նոտարական գրասենյակներում և Հարկադիր կատարման ծառայությունում Բանկի շահերի ներկայացում,
Նոտարին փոխանցված գործերի և հարկադիր կատարման փուլում գտնվող գործերի ընթացքի հետևում,
Հարկադիր կատարողի գործողությունների և կայացված որոշումների բողոքարկման իրականացում, դիմումների, միջնորդությունների, վերսկսման գրությունների, փաստարկների և նկատառումների ներկայացում, կատարողական վարույթի նյութերին ծանոթացում, ձեռնարկված կատարողական գործողություններին մասնակցության ապահովում,
Ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմանավորվածության ձեռք բերման նպատակով արհեստավարժ և հարգալից բանակցությունների վարում,
Հաճախորդի ֆինանսական վիճակի գնահատման իրականացում,
Խնդրահարույց հաճախորդների հետ հաշտությունների կնքման և ձևակերպման գործընթացների կազմակերպում,
Հաճախորդների կողմից ստացված խնդրահարույց վարկերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրության իրականացում։
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում),
Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն,
Ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
Համակարգչային ընդհանուր գիտելիքներ,
Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն,
Փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
Բանակցություններ վարելու հմտություններ,
Թիմային աշխատանքի ունակություն։