Ֆինանսական խորհրդատու (Սյունիք մասնաճյուղ)

Acba Bank OJSCAbovyan, Goris, Kapanstaffampaskelbta 2026-09-11

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կմիանա մեր թիմին որպես Ֆինանսական խորհրդատու։

Գյուղատնտեսական և բիզնես հաճախորդների նպատակային, որակյալ ներգրավման և վաճառքների իրականացում՝ կիրառելով ունիվերսալ խորհրդատվական մոտեցում,

արդյունավետ հաղորդակցությունների միջոցով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում, համապատասխան պրոդուկտների և ծառայությունների առաջարկում,

խաչաձև և վերադիր վաճառք իրականացնելու միջոցով մեկ հաճախորդի գծով բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում, 

հաճախորդների տվյալների կառավարման իրականացում և թարմացում,

վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում և վարկային կոմիտեի ներկայացում,

թվային և հեռահար ծառայությունների, այդ թվում՝ բջջային, ինտերներտային, բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների խթանում, 

խաչաձև սեգմենտային վաճառքների իրականացում ՝ ապահովելով հաճախորդների անցումը ավելի բարձր սեգմենտի, և ներգրավելով հաճախորդի հետ փոխկապակցված անձանց՝ անկախ բիզնես ուղղությունից, 

անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարման ապահովում և մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարման նպաստում։ 

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,

Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,

Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,

Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,

Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,

Ներկայացուցչական հմտություններ,

Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,

Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։