Մասնաճյուղերի սպասարկման թիմի մասնագետ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Մասնաճյուղերի սպասարկման մասնագետի աշխատատեղը։
մասնաճյուղերի հետ համագործակցությամբ՝ ընթացիկ փուլում գտնվող վաճառքների կառավարման, խորհրդատվության և օժանդակության իրականացում,
վաճառքների արդյունավետության ընթացիկ գնահատում, վաճառքի արդյունավետ կազմակերպման և կառավարման նպատակով առաջարկների ներկայացում,
մասնաճյուղերի աշխատանքների համակարգման և վաճառքների իրականացման նպատակով պոտենցիալ հաճախորդների բազաների ձևավորում և վարում,
մասնաճյուղերի խորհրդատուների աշխատանքի վաճառքի բազաների հետ աշխատելու ուղղությամբ կոորդինացում,
վաճառքի խթանման նպատակով արշավների մշակում և անցկացում,
մասնաճյուղերի հետ համագործակցությամբ՝ հաճախորդներին ներկայացվող առաջարկների տիպային ձևերի և անհատական առաջարկների մշակում,
մասնաճյուղեր այցելությունների իրականացում, մասնաճյուղերի աշխատողների սպասարկման վերաբերյալ ուսուցման, մասնաճյուղերի միջև փորձի փոխանակման և մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,
մասնաճյուղերի հետ համագործակցությամբ՝ սպասարկման որակի ընթացիկ խորհրդատվության, օժանդակության իրականացում,
մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման որակի բարձրացման ուղղված առաջարկների ներկայացում։
բարձրագույն կրթություն,
անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
նվազագույնը 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel-ի գերազանց իմացություն,
ներկայացման հմտություններ,
բիզնես վերլուծությունների հմտություններ: